Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքը Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից Ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ) Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք) Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեին Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Կարծիք

Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն․ Աննա Կոստանյան

Պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեիս 21 տարբեր հասցեներից #ԱՄՈւԼՍԱՐ-ի հանքի երկարատև պայքարի վերաբերյալ ստանում եմ նամակներ, որոնք ուղղված են ինչպես բոլոր պատգամավորներին, այնպես էլ կառավարության անդամներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը։

«Նամակն իրենից ներկայացնում է բողոքի հայտարարություն Ամուլսարում ընթացող վերջին օրերի գործընթացների նկատմամբ պատգամավորների և կառավարության անդամների դրսևորած անտարբերության ու անգործության դեմ՝ պահանջելով մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ փոխարինել հստակ դիրքավորմամբ։

Ուզում եմ հայտնել, որ առնվազն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունն այս մասով երբևիցե անգործ ու հարմարավետ նստած չի եղել, առավել ևս, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ակտիվ մասնակցել է պահանջատիրական ակցիաներին, որոնք կայացել էին Երևանում անցյալ ամռանը, իսկ վերջերս Վայքում և Ջերմուկում։ Մենք անկաշկանդ ձևով կանգնել ենք քաղաքացու կողքին և պահանջել կառավարությունից փոխել իր խուսափողական դիրքորոշումն ինչպես Ամուլսարի, այնպես էլ առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության կործանարար գործընթացների առնչությամբ։ Գտնում եմ, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը և այդ պահանջն անհապաղ պետք է ի կատար ածվի այսօրվա իշխանության կողմից։ Ո՛չ մեկը ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը։

Մասնավոր կորպորացիայի շահն ավելի գերակա լինել չի կարող, քան համընդհանուր պետական ու քաղաքացիական շահը», գրել է Աննա Կոստանյանը։

ԼՀԿ խմբակցության պատգմավորն աթույլատարելի է համարում ամենաբարձր պետական մակարդակով տարատեսակ մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածելը բնապահպանների ու ջերմուկցիների մասին։

«Կան տեղեկություններ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիների ու գնդեվազցիների ծեծի ենթարկելու, ընդհուպ մինչև էլեկտրաշոկահարելու մասին (այս մասին կփորձեմ ավելի հստակ տեղեկատվություններ փնտրել, և եթե տեղեկությունն իրականությանն է համապատասխանում, ապա բոլոր մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն):

Մի շարք ակտիվիստներ և պարզապես խնդրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում են այս ընկերության ագրեսիվ ու հարձակողական քայլերի մասին։ Ինչու՞ է շարունակում լռել իշխանությունը՝ երբեմնի ակտիվիստներ, այժմ արդեն պատգամավորներ կամ կառավարության անդամ հանդիսացող գործընկերները։ Ի՞նչով եք կաշկանդված և ինչու՞․․․

Անթույլատարելի եմ համարում ամենաբարձր պետական մակարդակով տարատեսակ մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածելը բնապահպանների ու ջերմուկցիների մասին։ Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն։ Եթե ԴՈՒՔ այսօր չեք պաշտպանում ՀՀ շարքային քաղաքացու շահը, չեք կայացնում որոշումներ հօգուտ այն քաղաքացու, որի օգնությամբ ու ձեռամբ այսօր հայտնվել ենք այնտեղ, որտեղ կաք, ապա ՈՒ՞Մ ՇԱՀՆ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԿԱ․ մասնավոր ընկերությա՞ն։ Նման անատամ պահվածքն ու կցկտուր դիրքորոշումները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, որ այս իշխանությունները բավարար կամք չունեն ընդդեմ կանգնելու որոշ բիզնեսմենների կամ քաղաքացու հաշվին հարստացողների ու հարստահարողների բիզնես շահերին։

Եվ վերջապես լուծում տվե՛ք այս հարցին։

Դա ձեր փոխարեն չի կարող անել ոչ ոք։

Ո՛չ մի օտարերկրյա շահագրգիռ կողմ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտելու մեր պետության համար կարևոր այս խնդրին», նշել է Աննա Կոստանյանը։