Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանություն Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի են Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները Ֆիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվել Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ Լոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը Կրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանությունԻնչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի ենՎրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժություններըՖիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում էԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա ԹալայինիկԸնտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊՄեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքերԼոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԼիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանըԿրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը ԴոնբասիցԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԱռաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. ՊապոյանԱպատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասինՍա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէԻնժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրըԲելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիրԱրուճի եկեղեցում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողներըՀամայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարինՍենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններումՋրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է ՉինաստանՎթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դինAECOM ընկերությունը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի՝ իրենց մշակելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքներըՖրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանիցԿասեցվել է Կապանում գործող լցակայաններից մեկի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունըԵղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարելԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելությունԱլ Նասրը 90+8-րդ րոպեին դարպասապահի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակըՄենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներինՎահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողԿրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածելՄի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավիՌոբոտ-տրանսֆորմերը արդեն պատրաստ է զանգվածային արտադրությանՈղջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակՊարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողներըՆիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել էրԱրմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էՀայաստանի շուրջ քննարկում Բեռլինի Եվրոպայի տանըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանըՄի խումբ անձինք ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու համարԱրտաքին միջամտություններ, քաղաքական բեւեռացում, ապատեղեկատվություն. ԵԽԽՎ պատվիրակության առաջին զեկույցըTeam-ի աջակցությամբ Տավուշի աշակերտները մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին«Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին
Հայաստան

Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան

Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ բացատրություններ տալ։ Այն, ինչ ես եմ տեսել, այլ իրականություն է։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Սեւանի ափին իր առանձնատան շուրջ տեղի ունեցածին եւ դրա արձագանքներին։

«Ես իմ գլխավերեւում, մոտ 10մ բարձրության վրա, դրոն եմ տեսել։ Ես երկար տարիներ եմ աշխատել համակարգում․․․ Սկզբում մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է, մտածել եմ նաեւ սադրանքի մասին։ Նախորդ երկու դեպքերում լճի կողմից են մոտեցել դրոնները, բայց տարածք չեն ներխուժել, իսկ այս մեկն ուղղակի իմ գլխավերեւում էր, ես ծառի տակ էի, նրանք ինձ չէին տեսնում։ Իմ կվադրոցիկլը կանգնեցված էր ծառերի տակ, նստել եմ կվադրոցիկլը, ասել եմ՝ դարպասները բացել են, մեծ արագությամբ դուրս եմ եկել, մտածելով, որ խոցելի է այս տարածքը։ Աջուձախ շարժվելով, նկատել եմ, դրոնը շարժվում է դեպի վեր։ 500 մ գնացել եմ, տեսել եմ 2 կանգնած մեքենա, դրանցից դուրս են եկել 5-7 մարդ, գնացել, կանգնել եմ կողքները, տեսա մեկի ձեռքին պուլտ կա, ասացի՝ դա ինչ է, տղա, ասում է՝ պուլտ է, ասում եմ՝ դուք ե՞ք իմ տան վրա դրոն բաց թողել, այլայլված ասում է՝ չէ, ինչ դրոն, ասում եմ՝ հետ կանչիր դրոնդ», պատմել է Վլադիմիր Գասպարյանը, նշելով, որ վրդովմունքի առիթը, եւ սադրանքի կամ ահաբեկչության ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ, նրա խոսքով՝ 2-3 տարի առաջ ԱԱԾ-ն ահաբեկչություն ծրագրող խումբ է բացահայտել, եւ, իր տեղեկություններով, մեկ ամիս անց ազատ արձակել։


«Ձեր վրդովմունքով, դուք վախեցրի՞ք նրանց», մեկնաբանի ճշտող հարցին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է․

«Եթե 30 տարեկան 6-7 երիտասարդ վախենում են ինձանից, 62 տարեկան մարդուց, թող շարունակեն վախենալ, որովհետեւ պետք է հասկանան, որ եթե ներուժում են մարդու տուն, պետք է հասկանան, որ ընտանիքը սրբություն է, սա իմ փոքր հայրենիքն է, փոքր տունը, որը ես պաշտպանում եմ, ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը, մեծ տունը 40 տարի շարունակ։ Ես հարցուփորձ էի անում, իսկ նրանք՝ դե, օպերատոր ենք, նկարում ենք, ասում եմ՝ լավ եք անում՝ նկարում եք, ինչու եք մտել իմ տուն։ Հետո ասացին՝ «Ազատությունից» ենք, ասացի՝ պարզ է, երկիրը խառնեցիք իրար, հիմա էլ տուն ե՞ք մտնում։ Ասացի՝ լսեք, տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ մի օր խիստ կպատժեն, հաշվեհարդար կտեսնեն, մի օր մի պատի տակ կսատկացնեն, մի՛ արեք այդպիսի բաներ, չեք տարբերում ինչն ինչից հետո է, հիմա ես փիլիսոփայորեն եմ մոտենում, հավաքեք ձեր իրերը եւ գնացեք, բա՝ մենք լրատվամիջոց ենք, ասացի՝ ես ձեզ չեմ ճանաչում որպես լրատվամիջոց, ձեր խմբագրին էլ ասեք, թող ձեզ սովորեցնի սահմանադրական իրավունքն ինչ է նշանակում։ Գլուխները կախ, սուսուփուս թողել, գնացել են։ Մեքենան իրենց վրա քշե՜լ, չգիտեմ ինչ․․․ Ես իրենց կողքին կանգնած եմ եղել, կվադրոցիկլից էլ չեմ իջել», ասել է նախկին ոստիկանապետը։

«Չե՞ք վիրավորել», հարցին ի պատասխան, Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե իր ոճը բոլորը գիտեն, այո, բարձր է խոսել, ինքն ուզում էր հասկանալ, թե, այնուամենայնիվ, ովքեր են նրանք։

«Երբ արդեն երեկոյան աղմուկ բարձրացավ, իմ մտքով չէր անցնում, որ այդ տղաները կարող են գնալ եւ ինչ-որ հայտարարություններ անել, ես արդեն հասկացա, որ դա ծրագրավորված ակցիա է, ես սադրանքի չգնացի, նկարահանող սարքը բերում են մարդու տան վրա, ուրեմն ուզում են, որ մարդը նյարդայնանա եւ ինչ-որ գործողություններ անի։ Այս բանն արվել է սադրանքի համար, բայց ես սադրանքի չեմ գնացել։ Ես նաեւ գիտեմ, որ սա կառավարվող բան է, չեմ ուզում ինֆորմացիա ստանալ, բայց ստանում եմ, իմանում, որ քաղաքական որոշումներ են կայացվում։ Չտա Աստված, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացնեն։ Նման պետությունը չի կարող գոյատեւել երկար։ Այդ նույն «Ազատությունն» էր, որ «Սասնա ծռերի» ժամանակ այս նույն ձեւով էր քարոզում եւ ասպատակում ոստիկանությունը, երբ ես ոստիկանապետ էի, սա նույն «Ազատությունն» է, որ Հայոց Եղեռնը չի ընդունում, սա նույն «Ազատությունն» է, որ քարոզում է բոլոր այն երեւույթները, որոնք հարիր չեն մեր ազգին։ Սա սադրանք էր եւ այն առաջինը չէր։ Եվ ինձ շատ են ասել ինձ հետ աշխատող մարդիկ, որ գիտեք ինչ, մենք մեղավոր չենք, սա վերեւից է։ Ցանկացած իշխանափոխությունից հետո երկրում տեղի են ունենում երեւույթներ, պետք է համբերել եւ հասկանալ՝ ինչ է կատարվում։ Ես 2 տարի դա համբերատար տարել եմ։ Բայց հիմա մտնում են ընտանիք, դա նշանակում է վախեցնել, ո՞ւմ վախեցնել, ի՞նձ վախեցնել, ես ինքս վախեցրել եմ ամբողջ կյանքում։ Ես իրենց ասել եմ՝ տղաներ, պատասխանատվության եք ենթարկվելու, եւ, երեւի, դրանից վախեցած, գնացել ասել են՝ մեքենան քշեց մեզ վրա, վրաերթի էր ենթարկում եւ այլն։ Թող Աստված իմ արդարությամբ ինձ դատի, թող իրենց անարդարության համար ների, որովհետեւ երիտասարդ են, չգիտեմ ինչ են անում։ Եթե իմ ընտանիքը պաշտպանելու համար քաղաքական որոշումներ են կայացնում՝ ինձ ձերբակալելու, երեկ պետք է ձերբակալած լինեին»։

«Ուշանում է ձեր ձերբակալությունը»՝ մեկնաբանի դիտարկմանն արձագանքելով, Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե խնդիրը ձերբակալման մեջ չէ, այն դուրս է եկել անձնական դաշտից։

«Ամեն ինչը դարձել է համահայկական, ամեն տեղ վախ, ամեն տեղ սարսափ, ամեն տեղ շանտաժ, զզվելի է դարձել այդ ամեն ինչը»։

«Եթե հեղափոխությունը որոշի ձեզ որպես զոհ մատուցել, դուք պատրա՞ստ եք դրան», մեկնաբանի այս հարցին ի պատասխան, նախկին ոստիկանապետն ասել է․

«Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել։ Ես այնքան մահ եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել, ես հոգեբանորեն միշտ պատրաստ եմ ամեն ինչի, ավելի դաժան բաներ եմ տեսել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել․․․ Եվ չեմ պատրաստվում հանդուրժել, վաղը դուք կարող եք տեսնել դրոնը ձեր լուսամուտի առջեւ եւ կպարզեք, որ «Ազատությունն» ուզում էր իմանալ ինչ էիք անում դուք ներսում։ Եթե մի պետության մեջ պետք է հանդուրժեն, կներեք բառիս համար, բեսպրեդելը, այդ պետությանը պետք է դնել տեղը։ Ես չեմ ասի՝ սթափվեք, գժուկնե՛ր, սա փոքր երկիր է, ես կասեմ՝ սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է։ Մարդիկ կան, որ վախենալուց խելոքանում են, մարդիկ էլ կան, որ վախեցնելուց, ավելի․․․», Վլադիմիր Գասպարյանը միտքը չի ավարտել։