Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանները վերաքննիչ բողոք կներկայացնեն՝ վիճարկելով հիմնավոր կասկածը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Գագիկ Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը։
«Արդյունքները բնականաբար գոհացուցիչ են, բայց բովանդակության վերաբերյալ ունենք մեր դիրքորոշումը, կբողոքարկենք»,- ասաց Խաչիկյանը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին նախաքննական մարմինը մեղադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:
Ռ.Նազարյանը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքները՝ այն գնահատելով անհիմն ու ապօրինի։
Ըստ նրա՝ Ռ.Նազարյանը հարցաքննվել է ու ցուցմունք տվել քննությանը հետաքրքրող հարցադրումների շուրջ։ Բովանդակությունը փաստաբանը չմանրամասնեց՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը, սակայն փաստեց, որ իրենց գնահատմամբ Նազարյանը գործել է իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում առանց որեւէ խախտում թույլ տալու եւ վստահ են, որ առաջադրված մեղադրանքում բացակայում է հիմնավոր կասկածը, ինչի արձանագրմանը փորձելու են հասնել վերաքննիչ դատարանում։
Ընդ որում՝ նշենք, որ նրա դեմ որեւէ ցուցմունք չկա քրեական գործում, համենայն դեպս առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռ.Նազարյանը մի քանի անգամ հարցաքննվել է դեռեւս վկայի կարգավիճակում, իսկ կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակում արդեն պնդել է իր նախկինում տված ցուցմունքները։
Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը բողոքարկելու հարցը կքննարկվի նաև դատախազությունում՝ դատական ակտը ստանալուց հետո։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռևս չի ստացվել ՀՀ գլխավոր դատախազություն։
«Ստանալուց հետո կծանոթանանք դատարանի հիմնավորումներին և դրա արդյունքում կորոշվի վերաքննիչ բողոք ներկայացվում է, թե ոչ»,- նշեց Աբրահամյանը:


















































Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց պաշտպանների ներկայության
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը