Նախարարությունում դասերի վերսկսման վերաբերյալ 3 տարբերակ է քննարկվում
Դեռևս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հստակ որոշում չեն կայացրել՝ սեպտեմբերից դպրոցներում դասերը վերսկսվելու՞ են բնականոն հունով, թե՞ ոչ։ Սակայն ԿԳՄՍ հանրակրթության վարչության նորանշանակ փորձագետ Արտաշես Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրավիճակի հետագա ընթացքով պայմանավորված դասերի անցկացման մի քանի տարբերակ է քննարկվում․
«Հակվածություն չի կարող լինել, որովհետև իրավիճակի փոփոխության հետ կապված կարող է մի տարբերակը արագ փոխվել մյուս տարբերակով։ Այսինքն՝ մենք հակված ենք համապատասխան պարագայում, համապատասխան պայմանների առկայության դեպքում սկսել ուսումնական նորմալ գործընթացը, անհնարինի դեպքում՝ լավագույն տարբերակը, որ աշակերտները կգնան դպրոց, արտահայտված է լինելու հետևյալ եղանակով․ երեխաները դասարաններում լինում են 10 աշակերտի թվով, մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների դեպքում դա անելը հեշտ է, դասասենյակների թիվը և աշակերտների թիվը կհամապատասխանեցվեն, կպահպանվեն բոլոր հակահամաճարակային կանոնները, և դասը սահմանված ռեժիմով , որը կնկարագրվի դպրոցների համար, կկազմակերպվի։ Այն դպրոցներում, որտեղ սովորում են 100-ից 300 աշակերտներ, դպրոցներում դասարանները կբաժանվեն 10 հոգանոց խմբերի, եթե դասասենյակների թիվը համապատասխանի այդ ձևավորված խմբերի թվին, ապա կաշխատեն մի հերթով, եթե ոչ, ապա միջանկյալ կամ 2 հերթվ։ Նույն կերպ նաև ավելի մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոցներում»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ կա նաև 2-րդ տարբերակը, եթե հանկարծ պայմանները անբարենպաստ լինեն․
«Դա «հիբրիդ» տարբերակն է, որի դեպքում դասերը կազմակերպվում են դպրոցում, իսկ ինքնուրույն և գործնական աշխատանքները, որոնք աշակերտներն են անելու՝ առանց որևէ միասնական կամ խմբային աշխատանքի, դրանք աշակերտները կարող են անել հեռավար տարբերակով։ Այսինքն՝ դպրոցում կկատարեն այն բոլոր աշխատանքները, որոնց դեպքում ներկայությունը պարտադիր է, իսկ մնացածը շարունակեն հեռավար։ Իսկ 3-րդ տարբերակը՝ ամենադժվար և թույլ տարբերակը, փաստորեն, նորից ամբողջությամբ հեռավար տարբերակին անցնելն է»,- ասաց ԿԳՄՍ փորձագետը։
Հարցրինք՝ եթե իրավիճակը մնա այսպիսին, տարբերակներից ո՞րն է ավելի հավանական․
«Ես այդպիսի կանխագուշակություն անելու իրավունք չունեմ, որովհետև հարցը հիմա քննարկվում է պարետատանը համապատասխան ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ առողջապահություն, կրթություն և այլն։ Ինչ որոշում որ կայացվի, մենք դրա մասին մանրամասն ուղեցույցներ կպատրաստենք դպրոցների համար»։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ