Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքը Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից Ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ) Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք) Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեին Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Կարծիք

Խոստովանում եք, որ ձեր ընտրված ռազմավարությունը թույլ էր տալիս բաց թողնել վարակման բազմաթիվ դեպքեր

Այսօր ամենաբարձր մակարդակի վրա ստացանք ապացույց այն բանի՝ ինչի մասին խոսում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում․ Առողջապահության նախարարությունը պասիվ դիրքում է եղել, համաճարակի դեմ պայքարում նախաձեռնող չի եղել, այսինքն՝ նախարարությունը իր տեղում չի եղել և ձախողել է համաճարակի դեմ պայքարը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա գրել է. «Վարչապետն ասում է, որ այս պահին «դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, բարձրացել է, որովհետև եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոս, պլյուս-մինուս 1-2 տոկոս, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք»: Ցավոք դա այդպես չէ, և կրկին անհասկանալի է վարչապետը ինքնուրու՞յն է վերլուծում համաճարակը, թե ինչ որ մեկի կողմից պատկերը ներկայացնում է այնպես, ինչպես ձեռնատու է։ Հայտնաբերելիությունը չի աճել, չի բարելավվել, քանի որ էականորեն չի փոխվել թեստավորման ռազմավարությունը, և 30%-ից իջել է 15% միայն համաճարակի զարգացման տեմպի թուլացման պատճառով, այնինչ մենք պարտավոր էինք այնքան ավելացնել թեստավորումը կոնտակտավորների թեստավորման հաշվին, որ այն ժամանակ, երբ օրը 600 դեպք ունեինք դա կազմեր թեստերի 15%-ը։ Այլ կերպ ասած՝ ԱՅՍՕՐՎԱ 15%-ը՝ ԴԱ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՆՎԵՐՆ Է ՄԵԶ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ։

Նախարարը ասում է, որ «նախկինում ունեինք ցուցում, որ 38․5 ջերմությամբ քաղաքացիներին էինք միայն հետազոտում, հետո իջեցրեցինք դա 37․5-ի, որը փաստացի ցանկացած ջերմությունն է, միևնույն է, դիմողները քիչ են։ Բայց որպեսզի մենք բաց չթողնենք որևէ թաքնված դեպք, մենք որդեգրել ենք այդ երկրորդ մոտեցումը, ինչն իր արդյունքները, վստահ եմ, կտա։» Խոսքը կոնտակտավորների և առավել խոցելի խմբերի ակտիվ թեստավորման մասին է։ Փաստորեն խոստովանում եք, որ ձեր ընտրված ռազմավարությունը թույլ էր տալիս բաց թողնել վարակման բազմաթիվ դեպքեր, որոնք անխուսափելիորեն իրենց մեծ ներգործությունն են թողել համաճարակի զարգացման վրա։

Նախարարը ասում է, որ պետք է պրոակտիվ դիրք գրավել։

Հարց՝ ՆՈ՞Ր ԵՔ ԻՄԱՑԵԼ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ։

Բոլոր ուղեցույցներում, ԱՀԿ-ի ռազմավարական առաջարկություններում (էլ չեմ ասում տեղական մասնագետների ճիչերի մասին), առաջին տողով գնում էր այդ ակտիվ աշխատանքի առաջնահերթության անհրաժեշտության կոչը։ ՀԻՆԳ ԱՄԻՍ անցել է, նո՞ր եք արթնանում պարոն նախարար, երբ համաճարակը գրավել է բոլոր հնարավոր բաստիոնները։

Դուք հասկանու՞մ եք, որ ժամանակին հետևելով միջազգային առաջարկներին և բժշկագիտության ողջամտության սկզբունքներին կարող էիք երկրում շատ ավելի քիչ մահ ունենալ։

Հուսով եմ հասկացել եք, որ միայն դիմակի հույսին մնալով աշունը խայտառակ պարտություն ենք կրելու համաճարակից, զարգացրեք թեստավորումը, զարգացրեք կոնտակտավորների վերահսկումը, զբաղվեք ի վերջո համաճարակաբանական հսկողությամբ»: