Մարտի 16-ից հուլիսի 27-ը ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլլար
Հայաստանի Հանրապետական կուսակցության Հանրային ընդունարանը հայտնում է. «Ելնելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում պարետատան կողմից ամրագրված սահմանափակումների բնույթից և ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակումների բացասական ազդեցությունից, ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից կատարված հարցումների արդյունքում պարզվել է՝
• ՀՀ կառավարության որոշմամբ սահմանաված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126.321 արձանագրություն:
• Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու ❗️55.828 որոշում:
ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ❗️
55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է ❗️558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան ❗️1միլ. դոլլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի
27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:
Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները ❗️126.321-ն են: Այսինքն, դեռ
70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այս դեպքում ընդհանուր գումարը կկազմի ❗️704.930.000 դրամ կամ, որ նույն է ❗️1.5միլիոն դոլլար:
Ըստ էության, սույն թվականի մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլլար:
Այս արձանագրությունների հիման վրա կազմված տուգանքները ունենալով հիմնականում ֆինանսական բաղադրիչ լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, առանց այդ էլ արտակարգ դրության հետևանքով վատթարացած տնտեսական և սոցիալական պայմաններում»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին