Պարզվել են այն մարդիկ, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել․ Փաշինյանը՝ «կորոնավիրուս չկա» քարոզողների մասին
Պարզվել են այն մարդիկ ու շրջանակները, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել ու շարունակում են ծավալել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանլով հարցին, թե ինչ առաջընթաց կա կապված իր հանձնարարկանի հետ, թե պետք է լուրջ զբաղվել, տեղորոշել այն մարդկանց, որոնք ասում են, թե կորոնավիրուս չկա:
«Հանձնարարականը կատարվել է ու կատարման ընթացքում է։ Պարզվել են մարդիկ, շրջանակներ, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել ու շարունակում են ծավալել: Այլ հարց է, թե ինչքանով է նրանց արարքն այսօրվա քրեաիրավական օրենսդրության տեսակետից սանկցիաներ ու գործողություններ առաջացնում: Մենք այս ամեն ինչը վերլուծում ենք», ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հանրակրթական ու դպրոցներում սեպտեմբերի 1-ից դասերի վերսկսման հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան, վարչապետ Փաշինյանն ասել է, թե կան մի քանի սցենարներ․
«Կախված այն թվերից, որ մենք ամեն օր ստանում ենք, ամեն ինչ կախված է վարակի տարածման տեմպից, վարակի տարածման տեմպն էլ կախված է այն հակահամաճարակային կանոններից, որոնց մենք հետեւում ենք։ Այս որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ բոլորս ենք կայացնում՝ ձեզ հետ միասին։ Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ մենք օր առաջ վերադառնանք բնականոն կյանքին։ Բայց այնպես չանենք, որ հետ գլորվենք հուլիսի սկզբի իրավիճակում հայտնվենք։ Որքան ցածր լինեն թվերը, այնքան հավանականությունը մեծ է, որ հանրակրությանը եւ բարձրագույն կրթությանը հնարավորություն կտանք իրականացնել առկա դասընթացները։ Իսկ թվերը ցածր կլինեն, եթե մենք կատարենք հակահամաճարակային կանոնները՝ կրենք դիմակ, պահպանենք սոցիալական հեռավորություն եւ ախտահանենք ձեռքերը», ասել է Նիկոլ Փաշինյանը։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծր...
Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնե...