Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքը Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից Ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ) Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք) Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեին Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքին Չինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունից Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Կարծիք

Նրանք ընդամենը վարձկան էին

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրադրությանը։ Նա մասնավորապես նշել է, որ «Ավելի բարեկարգ Երևան» քողի տակ այլանդակվում է Երևանը, իսկ «քաղակտիվիստները» լուռ են։ Գրառումը՝ ստորև․

«Դուք ընդամենը վարձկան էիք

«Ավելի բարեկարգ Երևան» քողի տակ այլանդակվում է Երևանը: Այլանդակվում է ցինիկաբար, անդրդվելի, թքած ունենալով թե՛ ներկայի, թե՛ սեփական անցյալի վրա: Գնահատականներիս հերթական առիթը Մաշտոցի պուրակից պատկերներն են, որոնց բախվեցի գլխիս անակնկալ իջած եռացող ջրի պես:

Այն, որ արդեն երկու տարի ավելի լավ երկրի խոստումով քանդում են ամեն բան, այն, որ սիրո և համերաշխության լոզունգներով երկիրը պառակտումի և հանրային անհանդուրժողականության խայտառակ մակարդակի են հասցրել, այն, որ «բարեփոխում» խաբուսիկ լոզունգի տակ քանդում են մեր կրթության ազգային հիմքերը, այն, որ մարդու իրավունքների կեղծ շեշտադրումների տակ թիրախավորել են մեր ազգային ինստիտուտները՝ եկեղեցին, ընտանիքը, այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի ականջահաճո քողի ներքո նսեմացրել են ազատամարտն ու նրա հերոսներին, այն, որ «նոր Հայաստան» չքմեղանքի ներքո քանդում են պետական ինստիտուտները, զավթում դատական համակարգը, քանդում երկրի սահմանադրական հիմքերը՝ ակնհայտ է:

Այս ամենն արվում է եհովայի վկայի համառությամբ և ամբարտավան մեծամտությամբ, պատմությունն ու իրողությունները երեսպաշտորեն խեղելով և դավադրաբար նենգափոխելով:

Միացրեք այս երկու տարիների դրվագներն ու մանրամասները և կտեսնեք, որ մեր տուն, մեր հասարակություն, մեր իրականություն բոլորովին այլ հանձնառությամբ էմիսարներ են մտել. երկրի ազգային դիմադրողականությունն ու արժեքային համակարգն է խաթարվում, իսկ հետո…հետոն արդեն հեշտ է և կանխատեսելի…
Այս նկարներում Մաշտոցի պուրակն է՝ 2012 թ. և մեր օրեր:

Գրեթե ամեն օր, երեք ամիս, 2012թ. ձմռան ցուրտ օրերին Մաշտոցի պուրակում էի/ ԱԺ պատգամավոր էի այն ժամանակ/՝ կանգնած ոստիկանների և ակտիվիստների միջև, կանգնած ակտիվիստների և բուլդոզերի միջև՝ կանխելու բախումը և քանդումը: Այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ այգին պիտի այգի մնա, որ քաղաքին հանրային կանաչ տարածք է հարկավոր, այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ ակտիվիստների պայքարը արդար է: Անգամ Վահան Հովհաննիսյանի հետ Կենտրոնի ոստիկանություն գնացինք՝ դուրս բերելու ակտիվիստների/ հիշում եմ Վահրամ Սողոմոնյանին, Անահիտ Մանասերյանին …/: Իհարկե, նրանք դուրս եկան ու, իբրև թե մեզ չնկատել-չբարևելով, շտապեցին Ազատությանը հարցազրույց տալ…

Այդ օրերին կազմակերպեցի ակտիվիստների և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը: Մասնակցում էին Կարինե Դանիելյանը, Անահիտ Բախշյանը, Սոնա Այվազյանը /Transparency International/, բնապահպաններ… Քննարկեցինք, մեր մոտեցումները փոխանցեցինք: Հաջորդ օրը պուրակ այցելեց Սերժ Սարգսյանն ու «Տարոն ջան սիրուն չի» եզրակացությամբ ավարտվեց պուրակի կառուցապատումը: Քաղաքն ունեցավ գեղեցիկ մի պուրակ: Իսկ պուրակը դարձավ քաղաքացիական պայքարի խորհրդանիշ…

Հիմա, պարզվում է իրավիճակ է փոխվել. ողջ պուրակը հիմնավոր կառուցապատվել է /առանց հանրային քննարկման/, ծածկվել ապագա սրճարաններով, կտրվել են ծառեր…
Եվ ու՞ր են բնապահպանները, ու՞ր են ակտիվիստները, ու՞ր են թմբուկով ու շուրջպարերով «պայքարը» թեժացնողները, քաղաքացիական հասարակությունը… Հայկո-Մկոներ, Արայիկ Հարությունյան, Արթուր Իսպիրյան, Արմեն Հովհաննիսյան, Գոհար Հայրապետյան, Արթուր Ավթանդիլյան, Արմեն Հովհաննիսյան, Վահրամ Սողոմոնյան, Անահիտ Մանասերյան, Գայանե Մելքոմ, Արսեն Կարապետյան, Իզաբելլա Աբգարյան, Տիգրան Խզմալյան… չեմ հիշում բոլորի անունները…Ու՞ր եք… Ի դեպ, նույնիսկ որոշ երկրների դեսպաններ այցելեցին պուրակ…

Հիշու՞մ եք՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Դեմ ենք օտարալեզու դպրոցին» և էլի ՀԿ-ներ..
Մոտ երեք ամիս պայքարում էի նրանց հետ և հավատում նրանց, ինձ վրդովվեցնում էր, երբ ակտիվիստներին և ՀԿ-ներին գրանտակեր էին անվանում…
Հիմա, երբ «քաղաքացիական ակտիվիստների» լռությունը զզվելիորեն բացահայտ է և աղմկող, կեցվածքը՝ պատեհապաշտական, համոզումները՝ դիպվածական, կրկնակի ստանդարտներով և պատվերով…, չեմ կարող չեզրակացնել՝ դուք ընդամենը վարձկան էիք, պետականության հիմքերը թուլացնող վարձկաններ…»։