Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ
Այսօր Ազատություն ռադիոկայանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման մասին իր տեսակետի և տեղի ունեցող գործողությունների հարցին:
Օգտատերերի հիմնական հարցն այն էր, որ երկու տարին բավարար էր, որ Կառավարությունը հստակ հանգուցալուծում տար խնդրին: Պետրոսյանը համաձայնեց, որ տեղի ունեցող իրադարձությունները մեծամասամբ գտնվում են շրջակա միջավայրի կառավարման տիրույթում: «Բայց ես ժամանակ եմ խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետեմ թեմային և իմ գնահատականները հնչեցնեմ ավելի ուշ, քանի որ շուրջ երկու տարվա ընթացքում ես կոմպետենտ չեմ եղել այդ խնդրին»:
Ռոմանոս Պետրոսյանը հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե եթե հանքը շահագործվի, ապա պետք է բոլոր երաշխիքներն ունենանք՝ մտահոգությունների փարատման առումով: Նա շեշտեց, որ խորհրդակցելու է նաև բնապահպանական կազմակերպությունների հետ:
«Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխովորում եմ և՛ անձամբ և՛ ի պաշտոնե»:
Խոսելով այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողությունների, ակցիաների և պահնորդական թիմի կողմից Ամուլսարի պահապանների տարածք մտնելու և տնակները դուրս բերելու մասին՝ նախարարը նշեց, որ այս գործողությունները Շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների մեջ չեն մտնում, քանի որ գերատեսչության հիմնական միջամտությունը կարելի է ակնկալել հանքի շահագործման և չշահագործման հարցերում: «Այս պահին այլ գերատեսչություններ են ներգրավված այս գործընթացում, որոնք պետք է ներկայացնեն իրենց գնահատականները, ես հիմա զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, ես պարզապես հետևում եմ»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը