Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեց Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ Ընտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե Կիբեռանվտանգության ոլորտում կսահմանվի կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև Գործադիրն ընդունեց «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը ՀՀ-ում անցկացնելու ծախսերի նախահաշվի մասին որոշման նախագիծը Հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀ Հեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն օրինական է. ՀՀՌՑ-ն հերքում է տարածվող լուրերը Ընտրակաշառքի կասկածի դեպքում գաղտնալսման և բնակարանների ներքին դիտման իրավունք Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ

ԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեցՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբԸնտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտեԿիբեռանվտանգության ոլորտում կսահմանվի կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. ՀաջիևԳործադիրն ընդունեց «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը ՀՀ-ում անցկացնելու ծախսերի նախահաշվի մասին որոշման նախագիծըՀասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀՀեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն օրինական է. ՀՀՌՑ-ն հերքում է տարածվող լուրերըԸնտրակաշառքի կասկածի դեպքում գաղտնալսման և բնակարանների ներքին դիտման իրավունքԴատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամԼիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Իրանի դեմՀայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովՔիր Սթարմերը հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրենԿրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿՀՀ գլխավոր դատախազը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներինՀամագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերինԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նեթանյահուի այցի մասին տեղեկությունները «լիովին անհիմն» ենՌուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրաՔրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտելԸմբիշ Ալեքսան Շալջյանն՝ արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիրԾառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանությունԻնչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի ենՎրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժություններըՖիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում էԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա ԹալայինիկԸնտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊՄեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքերԼոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԼիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանըԿրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը ԴոնբասիցԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԱռաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. ՊապոյանԱպատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասինՍա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէԻնժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրըԲելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիրԱրուճի եկեղեցում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողներըՀամայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարինՍենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններումՋրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան
Հայաստան

Մինչև հիմա նրանց դատի չեմ տվել զբաղվածության պատճառով, բայց այլևս չեմ հարգելու և չեմ հանդուրժելու․ Լիլիթ Մկրտչյան

Գործող չափորոշիչները լավն են, բայց չափելի չեն, իսկ նոր չափորոշիչները լինելու են չափելի։ Ապագայի կրթության փիլիոսոփայությունն է փոխվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ հանրային քննարկման է ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, մասնավորապես «Ես և իմ հայրենիքը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչները միանշանակ չեն ընդունել եւ քննադատության են ենթարկել մեծ թվով հայտնի գրականագետներ ու պատմաբաններ։ ԳԱԱ Պատմության ինստիտուտը նույնիսկ պատրաստվում է այդ հարցով դիմել ԱԱԾ։

Պ․գ․թ․ Լիլիթ Մկրտչյանը պնդում է՝ նոր չափորոշիչները տարբերվելու են իրենց չափելիությամբ։

«Գործող չափորոշիչները լավն են, բայց չափելի չեն։ Նոր չափորոշիչները պետք է լինեն չափելի, որ ուսուցիչը կարդա վերջնարդյունքը և հասկանա՝ դրանից ի՞նչ առաջադրանքի տիպ պետք է ստեղծի և ո՞նց պետք է գնահատում լինի»,- ասաց նա։

Լիլիթ Մկրտչյանի ձևակերպմամբ՝ ապագայի կրթության փիլիոսոփայությունն է փոխվել։ Նոր ծրագրում շատ ավելի կարևոր են կարողունակությունները և վերջնարդյունքները, մինչդեռ գործող ծրագրում, ըստ Լիլիթ Մկրտչյանի՝ շեշտը դրված է թեմատիկ միավորների վրա։

«Դրանում է այս տարբերությունը, և հիմնական աղմուկը, որ իրենք սկսում են ուսումնասիրել թեմաներ և ասել՝ այս մի թեման կա, էն մյուս թեման չկա։ Չէ, դրա մասին չէ խոսքը։ Շատ կարևոր է պահպանել կարողունակությունները և վերջնարդյունքները, իսկ թե ինչ թեմայի ճանապարհով կհասնեք դրան, դա արդեն ուսուցչի ստեղծագործական ազատության տիրույթում է։ Օրինակ՝ ես աշակերտին սովորեցնում եմ, թե անհատներն ինչքան մեծ կարևորություն ունեն պատմության մեջ։ Հիմա մի ուսուցիչը գուցե մի թագավորի օրինակով կասի, էն մյուսը՝ մյուսով։ Այսինքն՝ այստեղ ընտրության հնարավորություն կա։ Ես չեմ ասում, որ օրինակ՝ Արտաշեսյաններից պետք է ուսումնասիրես միայն Արտաշեսի, Տիգրանի, Արտավազդի պատմությունը, կամ պետք է վերցնես ու սովորեցնես սկզբից մինչև վերջ միայն թագավորների անունները, կառավարման թվերն ու վերջ, չէ, պետք է ուսումնասիրենք, գործունեությունը, վերլուծենք»,- ասաց Լիլիթ Մկրտչյանը։

Ըստ ԵՊՀ դոցենտի՝ միջին դասարաններում թեմատիկ բովանդակությունը խոշոր հաշվով չի փոխվել։

«Սկսում ենք հնագույն շրջանից, գալիս ենք մինչ մեր օրերը, պահպանում ենք ժամանակագրական հաջորդականությունը։ Այ, ուրիշ բան է ավագ դպրոցում։ 10-12-րդ դասարաններում, ինչպես հիմա էր, նույն ձևով չենք կրկնելու նույն բանը, այլ մի քիչ ավելի խորությամբ։ Այստեղ մեխը դրված է աշակերտի հետազոտության, վերլուծության վրա։ Այսինքն՝ դեպքերի ուսումնասիրման միջոցով ենք սկսելու ուսումնասիրել պատմությունը և մեծ գաղափարների շուրջ է կառուցվելու պատմության ուսումնառությունը»,- ասաց տիկին Մկրտչյանը։

Օրինակ՝ 10-րդ դասարանի համար վերցրել են պետության գաղափարը, ուսումանասիրվելու են պետական կառույցները։ 11-րդ դասարանում, ըստ Լիլիթ Մկրտչյանի՝ կրթությունը կառուցվելու է ինքնություն հասկացության շուրջ։

«Ինքնություն ասելով նկատի ունենք ազգային-ազատագրական պայքարը, ի՞նչ ճանապարհ անցավ հայ ժողովուրդը, երբ իր պետականությունը կորցրեց»,- նշեց նա։

12-րդ դասարանում ուսումնասիրելու են նորարարություններ, թե ինչպես են ճգնաժամային իրավիճակներում նորարարությունները հասարակության շարժիչ ուժը դարձել։ Օրինակ՝ Լիլիթ Մկրտչյանի համար առաջին համաշխարհային պատերազմից հետո ԵՊՀ-ի հիմնադրումը նշանակալի իրադարձություն է, կամ օրինակ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնումը։

«Ավագ դպրոցի թեմաները լրիվ նոր են։ Նոր մոտեցում է, բայց, բնականաբար, այդ ամբողջը մեր պատմության հիմքի վրա է, մենք նոր հայոց պատմությունհ չենք ուսումնասիրել, գուցե ուսումնասիրում ենք թեմաներ, որոնք մինչև այդ չեն ուսումնասիրվել, ինչպես ասացի՝ նորարարությունների թեմաները։ Մի շատ կարևոր մոտեցում էլ կա. մենք մտքում ունենք և վերջնարդյունքերն էլ հենց այդ սկզբունքով են կառուցված, որ մենք չենք խոսելու և չենք դասավանդելու ապագայի դպրոցում միայն քաղաքական պատմությունը, հավասարապես պիտի անդրադարձ կատարենք և՛ սոցիալական, և՛մշակութային պատմությանը։ Արքայի, գեներալի պատմության կողքին պիտի իմանանք նաև զինվորինը, գյուղխորհրդի նախագահի պատմության ու գործունեության կողքին պիտի ունենանք կոլտնտեսականի պատմությունը, տղամարդու պատմության կողքին պիտի ուսումնասիրենք նաև կնոջ պատմությունը, քաղաքական գործչի պատմության կողքին պիտի ուսւոմնասիրենք նաև գիտնականների, մշակութային գործիչների պատմությունը»,- հավելեց նա։

Մեր դիտարկմանը, թե ԳԱԱ Պատմություն ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ահազանգում է, որ խախտված են պատմագիտական ժամանակագրության բոլոր նորմերը, և դա որակել էր որպես սեփական հայեցողությամբ պատմական էքսկուրս, Լիլիթ Մկրտչյանը պնդում է՝ միջին դպրոցում խախտված չէ պատմության դասավանդման ժամանակագրությունը։

«Ինչ վերաբերում է ավագ դպրոցին, ապա հիմնախնդրի կոնտեքստում էլի ժամանակագրությունը խախտված չէ, բայց քանի որ ես հետ ու առաջ եմ անում տարբեր թեմաներ, այ այստեղ խախտված է։ Ես այդ նույն ձևով կարող եմ արձագանքել, որ օրինակ, հենց ինքը բուհում դասավանդում է Հայոց պատմության հիմնախնդիրները առարկան։ Բա այդ առարկան ի՞նչ սկզբունքով է կառուցված, էլի հիմնախնդրի սկզբունքով է, չէ՞ կառուցված, ինչի իրենք ծագումնաբանությունից մինչև մեր օրերը սկսում են ուսումնասիրե՞լ, չէ, հիմնախնդրի ժամանակագրությունը պահպանելով են ուսումնասիրում, ինչը մենք առաջարկում ենք, որ կատարվի ավագ դպրոցի համար»,- ընդգծեց նա։

Լիլիթ Մկրտչյանը շեշտեց նաև, որ ոչ մի բան իրենց ցանկությունների հաշվին չի կատարված, այլ պատմական ուսումնասիրման և մեթոդական հենքի հիման վրա է։

«Կխնդրեմ բոլորին, որ վերցնեն ուսումնասիրեն աշխարհի առաջատար կրթահամակարգերը, որն իրենք սիրում են, ու թող տեսնեն, թե ի՞նչ մեթոդաբանության ձևեր կան պատմության ուսումնասիրման համար»,- ասաց նա։

Ոլորտի մասնագետները նաև հանրության ուշադրությանն են հրավիրել այն փաստը, որ Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել է “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Հիշեցնենք, որ Պատմության ինստիտուտի տնօրենը նաև հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Ազգային անվտանգության ծառայություն, պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ են տեսնում։

Լիլիթ Մկրտչյանը անհիմն ու կեղծ հերյուրանքներ է որակում այս հայտարարությունը։

«Ես շատ ցավում եմ, որ հարգարժան գիտնականները հավատացել են մի ժուռնալիստի դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ գրված հոդվածին, որտեղ կա ամեն ինչի մասին, ու ոչ մի բանի մասին։ Շատ ցավում եմ, որ իրենք, առանց փաստերը ստուգելու, հիմնվել են այդ հոդվածի վրա, և պախարակել են իրենց նախկին ուսանողի և ներկա գործընկերոջ բարի համբավը, ու մի հատ էլ անունը կասկածի տակ են դրել»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը, ապա հավելեց.

«Դա նույն բանն է, որ ես հիմա իրենց մեղադրեմ ազգային դավաճանության մեջ, որովհետև իրենք նույնպես ունեն աշխատություններ թուրքական սայթերում տեղադրված, թուրքական հրատարակչություններում տպագրված»։

Լիլիթ Մկրտչյանը հավելում է, որ այդ աշխատանքները կատարվել են 2016-2017թթ.-ին քաղհասարակության ծրագրերի շրջանակում։ Լիլիթ Մկրտչյանն առաջարկում է նախ կարդալ այդ հետազոտությունը ամբողջովին, և ոչ թե պատառիկներ վերցնելով ներկայացնել այնպես, ինչպես իրենց հաճելի է։ Մեր հարցին, թե ինչի՞ մասին է այդ հետազոտությունը, Լիլիթ Մկրտչյանը պարզաբանեց.

«Այդ հետազոտությունը պատմության դասագրքերի վերլուծություն է․ ինչպե՞ս են պատմության դասագրքերը գրված Թուրքիայում և Հայաստանում։ Շատ ցավում եմ, որ վերլուծություններին այդպես են վերաբերվում։ Սրանք բացառապես լրիվ տարբեր թեմաներ են, միմյանց հետ կապ չունեն։ Նրանք ոչ մի կերպ չեն կարող ասել, որ այդտեղ տեղ գտած որևէ առաջարկություն տեղ է գտել այստեղ՝ մի պարզ պատճառով. նախ ինքս առարկայական չափորոշիչների աշխատանքին մասնակցել եմ նոյեմբերից, իսկ աշխատանքները սկսվել են ավելի վաղ՝ հուլիսից, և հուլիսից նոյեմբեր ամիսներին փորձագիտական խումբը արդեն որոշել է հիմնական դրույթները, որոնց շուրջ պետք է կառուցված լինեին առարկայական ծրագրերն ու չափորոշիչները։ Եվ առարկայական ծրագրերն ու չափորոշիչներն էլ հենված են հանրակրթական պետական չափորոշիչների դրույթների վրա, հետևաբար, անգամ, եթե ենթադրենք, այդ մոտեցումները, գաղափարները չէի կարող այդտեղ ներդնել»,- ասաց նա։

Բացի այդ Լիլիթ Մկրտչյանը նշում է, որ ինքը բովանդակային մասի համար պատասխանատու չէ, ինքը համակարգում և կազմակերպում է աշխատանքները։

«Թիմի ներսում աշխատում են 11 փորձառու արհեստավարժ գիտնականներ ու մանկավարժներ, որոնք լուրջ ճանապարհ են անցել մեր պետության հանրակրթության մեջ, իրենք են բովանդակության մասի պատասխանատուները։ Այդ ամբողջը կատարվել ու գրվել է քննարկումների և այլնի արդյունքում»,- նշեց նա։

Լիլթի Մկրտչյանին մեղադրել են նաև ֆեմինիզմին անդրադարձի համար։ Մինչդեռ նա ընդգծում է, որ այն կանանց է անդրադարձել, որոնք Օսմանյան կայսրության, ցարական Ռուսաստանի տարածքում են ապրել, և ազգային-ազատագրական պայքարի ջատագովներ են։

«Հերիք չէ չգիտենք իրենց մասին ոչինչ, չենք էլ ճանաչում, չենք էլ ուզում իմանալ ինչ գործողություն են իրենք իրականացրել հայ ազգի ինքնության, պետության, դպրոցի պահպանման գործում։ Չվախենալով Օսմանյան կայսրության քաղաքականությունից, գնացել, դպրոցներ են հիմնել ու սկսել են դասավանդել հայոց պատմություն, լեզու, գրականություն, ու մարդիկ ինձ մեղադրում են այդ մարդկանց մասին գրելո՞ւ համար, այն դեպքում, երբ թուրքերն իրենց համարում են թուրքական ֆեմինիզմի հիմնադիրներ, իսկ մենք իրենց մասին բացարաձակապես չգիտենք, չգիտենք ինչ ստեղծագործություններ են գրել, ինչքան են պայքարել, ինչպես են Եղեռնի զոհ դարձել և այլն։ Եթե դա դավաճանություն է հայրենիքի նկատմամբ, երբ ուսումնասիրում ես մարդու պատմությունը, որն իր կյանքը ներդրել է հանուն երկրի ազատության և գաղափարի, ինչ ասեմ, գուցե հայրենասիրության մեր ընկալումներում տարբեր ձև են դրսևորվել»,- ասաց նա։

Պատմաբանները, քննադատելով չափորոշիչները, նաև ընդգծել էին, որ Հայկական լեռնաշխարհ, Արևմտյա Հայաստան տեղանունների փոխարեն գործածված են բացառապես թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա կամ Կովկաս, այսինքն՝ Արևելյան Հայաստանն էլ Կովկասն է և այլն։ Լիլիթ Մկրտչյանը սա նույնպես խեղաթյուրում է որակում։

«Հերթական մանիպուլիացիան է հասարակությանը շեղելու, զայրացնելու համար։ Իրականում շատ վատ բան են անում, կպնում են մարդկանց ամենանուրբ թելերին։ Կարծում եմ, որ այս պահին այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են կրթական ռեֆորմին համախմբվել են և փորձում են…. Ու շատ վատ է, որ հայ տղամարդ պատմաբանները թիրախավորել են մի երիտասարդ կնոջ, գիտեք սա էլ է պատմության կեղծում ու խեղաթյուրում»,- ասաց նա, ապա հավելեց.

«Հիմա ես ինքս եմ պահանջում, որ համապատասխան մարմինները զբաղվեն սրանով մանրակրկիտ։ Մինչև հիմա նրանց դատի չեմ տվել այն պարզ պատճառով, որ զբաղված եմ չափորոշիչներով, և հարգել եմ իրենց՝ իմ դասախոս լինելը։ Բայց այլևս չեմ հարգելու և չեմ հանդուրժելու»։