Վահե Նիկոյանին դատարանը չի կալանավորել
Մեր տեղեկություններով՝ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը երեկ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է։ Նախկին փոխքաղաքապետի նկատմամբ կիրառվել է գրավ՝ որպես խափանման միջոց։
Նշենք, որ Նիկոյանի հետ նույն՝ ՀՖՖ-ի գործով, մեղադրանք է առաջադրվել նաեւ կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գեւորգ Հակոբյանին։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախկին քարտուղար Նաիրա Տ․-ն․ վերջինս կալանավորված է։
Ի դեպ, նշենք, որ Նիկոյանը ժամանակին եղել է այդ հանձնաժողովի նախագահը։
Հատուկ քննչական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ չկալանավորելու վերաբերյալ։
Նախաքննական մարմնից նաեւ փոխանցեցին, որ թե՛ Նիկոյանին, թե՛ Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար