Երկու տարի առաջ բոլոր պոտենցիալ «չիպ»-ի «մատերիալները» արդեն չիպավորվել են․․․
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու տարի առաջ բոլոր պոտենցիալ «չիպ»-ի «մատերիալները» արդեն չիպավորվել են․․․
Մեր հասարակության մեջ ակնհայտ վախեր կան եւ այդ վախերը ներարկվել են երկու տարի առաջվա «թավշյա» ներարկիչներով․․․
Մարդկանց մի խումբ, գուցե եւ՝ մեծ խումբ, փողոցներ ու կամուրջներ, հրապարակներ եւ շտապ օգնության մեքենաների ճանապարհները փակեց, «նախկիններին» մերժեց, առանց իր գլխի գալիքը ընկալելու․․․
Մարդիկ դեռ չգիտեին, որ վարչապետ է դառնալու Փաշինյան Նիկոլը, նրանք պարզապես «դուխավորված», որ ոստիկանները իրենցն են, որ ոչ մի ուժ չկիրառվեց, ոչ մի զոհ չպահանջվեց, ելան ոտքի։ Հետո՝ տեսան, որ ինչ-որ բան էս աշխարհում սխալ է։
Հիմա, երբ իրենց աչքով տեսան, որ խաբված են, իրենց օրեցօր վատթարացող եւ անմխիթար կյանքով հասկացան, որ չարաչար սխալվել են, անգամ հիմա, այնքան մեծ է մարդկանց մեջ վախը, որ կարծես մի մեծ նինջ է պատել հասարակության մի ստվար զանգվածի․․․ Մարդիկ կարդում են, լսում, տեսնում, որ էս նորերը աջ ու ձախ տվել-անցել են բոլոր նախկին իշխանություններից, որ արդեն Նորքի անտառներն են հանել վաճառքի, որ Մաշտոցի պուրակում այլեւս չկա ոչ մի իրավապաշտպան կամ բնապահպան, եւ դերասան Հայկոն իրեն «միամիտի․ տեղ դրած պարզապես քերթում է մայրաքաղաքը, որ պետական նշանակության կառույցներ եւ շինություններ են հանվում վաճառքի, որ նորիշխանիկները շատ ավելի արագ եւ ավելի ցինիկաբար են ղզղնել ու թքած ունեն հասարական կարծիքի, միջազգային նորմերի, համամարդկային արժեքների, ազգային արժեքների, եւ՝ առհասարակ՝ ՀՀ հպարտ պողոսների վրա։
Տեսնում ու հասկանում են, տեղ-տեղ բողոքում եւ դժգոհում։ Բայց այս ամենը շատ պարզ տեսնելով, հասկանալով եւ դժգոհելով հանդերձ, հասարակությունը կարծես դեռ ներարկումների ազդեցության տակ է․․․ Եվ իզուր են որոշ մարդիկ սարսափում ինչ-որ չիպավորման հեռանկարից, երկու տարի առաջ արդեն բոլոր պոտենցիալ չիպավորվողները, չիպի բոլոր հնարավոր «մատերիալները» չիպավորվել են․․․Եվ նրանց այդ չիպերի միջոցով ներարկվել է վախ՝ վախ թավիշից, վախ «հեղափոխություն» բառից, վախ՝ Նիկոլի խենթություններից․․․
Այլեւս ոչ մեկը չի կասկածում, որ նա թավշի հետ զրո առնչություն ուներ, որ այսօր նա կկրակի․․․
Հ․Գ․ Մահ կամ ազատությունն այսքա՞ն արդիական․․․ չգիտեմ․․․ մտածենք»։
Երկու տարի առաջ բոլոր պոտենցիալ «չիպ»-ի «մատերիալները» արդեն չիպավորվել են․․․Մեր հասարակության մեջ ակնհայտ վախեր կան…


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին