Արծվիկ Մինասյանը սահմանադրական է համարում Սեւանա լճի դատարկումը
Եթե կառավարությունը վստահ լիներ, որ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի նախագիծը հակասահմանադրական է, ապա այն «չէր ծնվի» ու Ազգային ժողով չէր հասնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Միանսյանը՝ մեկնաաբենոլվ «Ելք» դաշինքից պատգամավոր Արտակ Զեյնալյանի հայտարարությունը, որ օրինագծը հակասահմանադրական է։ Զեյնալյանն այդ մասին հայտարարեց նախագծի քննարկման ժամանակ՝ պատգամավորներին կոչ անելով աջակցել Սահմանադրական դատարանում դրա վիճարկման գործընթացին։
«Եթե կառավարությունը վստահ լիներ, որ Սեւանից լրացուցչի ջրառի նախագիծը հակասահմանադրական է, ապա այն «չէր ծնվի» ու խորհրդարան չէր հասնի։ Շատ բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանի մասնագիտական ու մարդկային հատկանիշները, եւ եթե խմբակցությունը կարծում է, որ պետք է ՍԴ դիմել, իրենց իրավունքն է», - ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հուլիսի 6-ին հավանության արժանացրեց Կառավարության առաջարկած փոփոխությունները՝ Սեւանա լճից 100 խորանարդ մետր ավելի ջուր վերցնելու վերաբերյալ։ Որոշ բնապահպանների կարծիքով՝ դա սպառնում է լճի էկոհամակարգին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն