Հերթական չզեկուցվող հարցով պետբյուջեից կհատկացվի 138 միլիոն դրամ
Կառավարությունը սահմանել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների աշխատավարձի չափը, գրում է 168.am-ը։
Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է հուլիսի 30-ին՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ. Օրակարգում ընդգրկված հարցը չզեկուցվողներից էր։
Եվ այսպես, հաշվի առնելով, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 66 հազար 140 դրամ է, առաջարկվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների աշխատավարձը սահմանել բազային աշխատավարձի յոթնապատիկը։
Նշենք, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է ութ անդամից, որոնցից վեցը` դատավոր անդամներ, իսկ երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ։
Ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` ոչ դատավոր անդամներ:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ:
Այսինքն` յուրաքանչյուր հանձնաժողովում ներգրավվելու են 2-ական ոչ դատավոր անդամ՝ յուրաքանչյուրի աշխատավարձը կազմելու է 462 հազար 980 (66140×7):
Ստացվում է՝ հանձնաժողովների 6 դատավոր չհանդիսացող անդամների ամսական աշխատավարձը կազմելու է 2777880 դրամ (462980×6) դրամ, իսկ տարեկանը` 33 միլիոն 334 հազար 560 (2777880×12) դրամ:
Այս տարվա համար պետական բյուջեից անհրաժեշտ կլինի 5 ամսվա վարձատրության համար հատկացնել 138 միլիոն 894 հազար (2777880×5) դրամ:
Ըստ կառավարության քննարկմանը ներկայացրած տեղեկանքի՝ առաջարկվող նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների նվազեցում:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար