Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում (լուսանկարներ)
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել Մաշտոցի պուրակից, որտեղ հաստաբուն ծառեր են հատվել:
Նա, մասնավորապես, գրել է. «Դեռ երեք ամիս առաջ ես և ավագանու անդամներ եղանք տեղում, և ինչ պարզվեց՝
ՈՒշադրություն.
ըստ Մարությանի տված թույլտվության մեջ եղած քարտեզի՝ այդտեղ ծառեր չկան։ Պատկերացնու՞մ եք՝ Մաշտոցի պուրակում ծառեր չկան։
Իհարկե, այցի շրջանակներում մեր կողմից կանգնեցվեց շինարարությունը, մասնագետների պահանջով հողով ծածկվեցին բացված և արդեն վնասված ծառարմատները , կատարվեցին մասնագիտական գործողություններ ծառերը փրկելու համար։ Եվ հիմա ի՞նչ, նորից կտրում են։
Տարիներով պայքարեցինք, որ այսպիսի՞ ավարտ ունենա։
Թե ինչու՞ և ինչպես է թույլ տվել, եզրակացությունները թողնում եմ Ձեզ։
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛»:
Նույն խնդրին անդրադարձել է նաեւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Հարութ Առաքելյանը՝ գրելով. «Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում։
Այս պուրակում դեռ ամիսներ առաջ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի ու ավագանու մի քանի անդամների ջանքերով ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն և դադարեցվեց ծառերը կտրելու գործընթացը:
Սա այն պուրակն է, որտեղ հատկապես երեկոյան ժամերին շատ կտեսնենք խաղացող երեխաների ու զբոսնող մարդկանց։
Եվ ի վերջո սա պուրակ է՝ տեղ, որտեղ պետք է լինեն ծառեր ու կանաչ միջավայր, այլ ոչ քարե անշուք ու միայն բիզնես նպատակ հետապնդող ինչ որ շինություններ։
Ընկերներ սա կանաչ միջավայրի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։
Սա Երևան քաղաքի դիմագծի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։
Սա անտարբերության հետևանք է, ուրիշ ոչինչ»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին