Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ եւ կմնա հայկական.Փալոն
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը վճռական է՝ անդրադառնալու հայ-ադրեջանական հակամարտությանը, փորձելու հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա եւ մնա հայկական: Այս մասին ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի եւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջեւ տեսակապի միջոցով փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ ասաց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:
«Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շարունակելու է աշխատել տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ես գիտեմ, որ հիմա լարված շրջան է, եւ Ադրբեջանի կողմից ագրեսիա է տեղի ունենում: Եվ մենք գիտենք, որ պետք է ունենալ այնպիսի լուծում, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ եւ կմնա հայկական»,-ասաց Փալոնը:
Կոնգրեսականը շեշտեց՝ ուստի իրենք վճռական են այդ հարցերին անդրադառնալու՝ փորձելով այդ հարցերը լուծել եւ հավատարիմ մնալով հանձնախմբի եւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի միջեւ հարաբերություններն ամրապնդելու նպատակին:
Փալոնը նաեւ նշեց, որ իրենք փորձում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացնել բանաձեւ, որում ասվում է, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ռազմավարկան նշանակություն ունեն, որ մեծ առաջընթաց է եղել Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների