Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Ռազմաքաղաքական նոր իրողությունները քաղաքական կտրուկ վերանայումներ են ենթադրում. Տիգրան Աբրահամյան

Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը` տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր վիճակի, դրան ի պատասխան հայկական կողմի հայտարարությունների ու անհրաժեշտ քայլերի մասին։

Տավուշյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել: Սահմանային էսկալացիան մի կողմից ամրագրեց բանակցային գործընթացի տապալումը, մյուս կողմից հայկական զինուժի գրագետ գործողությունները նոր հաղթաթուղթ տվեցին Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ բանակցային գործընթացում առավել հարմար դիրքավորվելու համար:

Սա նաև լավ հնարավորություն է՝ խմբագրելու վերջին երկու տարիների դիվանագիտական ձախողումները ու առաջ շարժվելու առավել ուժեղացած, ամրացած և առավել ինքնավստահ:

Ստեղծված իրադրության ամենավտանգավոր սպառնալիքն այն է, որ տավուշյան իրադարձությունները դեռևս ամբողջական չեն հանգուցալուծվել և, չնայած Ռուսաստանի Դաշնությունը միջնորդական ակտիվություն է դրսևորում զարգացումները դիվանագիտական հարթություն վերադարձնելու ուղղությամբ, Ադրբեջանը, կարծես, նման ցանկություն այդքան էլ չունի:

Իհարկե, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կամ տեսակոնֆերանս կազմակերպվի, ինչ-որ փուլում նույնիսկ երկու երկրների ղեկավարները հանդիպեն, սակայն փաստ է, որ տարածաշրջանում և դրան առանձին մաս կազմող երկրներում այս էսկալացիան քաղաքական, տնտեսական, ռազմական առումով նոր իրավիճակ է ստեղծել:

Հայաստանի վարչապետը օրեր առաջ կառավարության նիստում հրապարակեց ստեղծված իրավիճակի հետ կապված Հայաստանի դիրքորոշում, որը բավականին սթափ գնահատականներ էր պարունակում և տեքստային առումով ամրագրում Տավուշում հայկական զինուժի ձեռքբերումները, մյուս կողմից, հրապարակային գնահատականները ներքաղաքական կյանքում առարկայական ձևով չեն արտահայտվում կամ գոնե՝ առ այս պահը չեն արտահայտվել:

Ինչի մասին է խոսքը: Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունն ուղղակի և անուղղակի ձևով հաստատում է, որ նաև պայմանավորված Թուրքիայից աճող սպառնալիքով՝ տարածաշրջանը կարող է կանգնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների շեմին: Սա առավել հստակ ամրագրված էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ զինծառայողներին ուղղված մարտակոչում և նույնը դիվանագիտական փաթեթավորմամբ Հայաստանի վարչապետի՝ կառավարության նիստում հնչեցրած խոսքում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով պատասխանատու է ռազմական ոլորտի քաղաքականության իրականացման համար, ակտիվ հանդիպումներ է ունենում արտերկրի դիվանագիտական կորպուսի առաջին դեմքերի, ռազմական կցորդների հետ: ԶՈՒ գլխավոր շտաբը, որը պատասխանատու է զորքերի ծառայության և մարտունակության ապահովման ու բարձրացման համար, զինված ուժերը նախապատրաստում է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների:

Իսկ ինչո՞վ է զբաղված քաղաքական իշխանությունը՝ քաղաքական 1-2 տեղին հայտարարությունից բացի: Այն երկիրը, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանրությանն իրազեկում է ռազմաքաղաքական բարդ իրավիճակի մասին, որում բացառելի չեն լոկալ մարտերից լայնամասշտաբ ռազմական գործողությունները, հանրության համար տեսանելի որևէ էական գործընթաց չի սկսել:

Այո´, ոչ թե քայլ կամ քայլեր, այլ գործընթաց, որովհետև վատագույն սցենարին նախապատրաստվելը կամ միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով սահմանային լարվածության փուլ մտնելը չափազանց ռեսուրսատար է բոլոր առումներով, և այս առումով քաղաքական իշխանությունը անելիքների համալիր ծրագիր պետք է իրականացնի:

Իրադրությանն արդեն գնահատական տրվել է, ըստ էության տրվել է նաև ախտորոշումը, իսկ որո՞նք են ստեղծված իրավիճակում պետության, քաղաքական իշխանության անելիքները, ի՞նչ ճանապարհով ենք գնում, ի՞նչ ռեսուրսով:

Պետք է սահմանել անելիքներն ու առաջնահերթությունները արտաքին քաղաքականությունում՝ սահմանակից երկրներ, տարածաշրջանային խաղացողներ, աշխարհաքաղաքական կենտրոններ, դաշնակիցներ, ռազմաքաղաքական դաշինքներ, միջազգային կառույցներ և կազմակերպություններ: Սա ոչ միայն թուրք-ադրբեջանական դաշինքի տարածաշրջանային սպառնալիքների մասով միջազգային հանրությանը իրազեկելու գործառույթ է պարունակում, այլ զսպման, հակազդման:

Տավուշում լոկալ մարտական գործողությունների ծավալումն արդեն իսկ ցույց է տալիս, որ դիվանագետները բավարար աշխատանք չեն տարել, երկրորդ, տեղի ունեցածի միջազգային արձագանքները ևս Հայաստանին չէին բավարարում, ինչը ևս ցույց է տալիս, որ այս ուղղությամբ ահռելի անելիքներ կան:

Ռազմական գործողությունների վերսկսման կամ սահմանային անկայունության փուլ մտնելու պարագայում ներքին ռեսուրսների համախմբման մեծ անհրաժեշտություն կա, առանց որի ցանկացած իշխանության համար չափազանց բարդ կլինի:

Հայաստանի և համաշխարհային տնտեսության վերաբերյալ միջազգային կառույցների կանխատեսումները բավականին վատատեսական են, ներքաղաքական դաշտն ու հանրային տարբեր խմբերը իշխանության հրած օրակարգի՝ սև ու սպիտակ խմբերի տրամաբանության մեջ են գործում:

Նույն Տավուշի մարտական գործողությունների օրերին ընդդիմադիր դաշտը մեծամասամբ աջակցում էր զինված ուժերին, ինչու չէ՝ իշխանությանը, սակայն կրկնում եմ՝ լայնամասշտաբ գործողությունների կամ երկարատև սահմանային մարտերի փուլ մտնող կամ դրա շեմին կանգնած երկիրը ներսում պետք է լուրջ համախմբման գործընթաց սկսի, վերանայի իր մոտեցումները քաղաքական, հասարակական հատվածի ամենատարբեր հարցերի շուրջ:

Ի դեպ, կարող է հարցադրում առաջանալ այն մասին, որ Ադրբեջանն էլ ներքաղաքական կամ տնտեսական առումով լավ վիճակում չէ: Տնտեսական առումով չեմ կարող ասել, սակայն ներքաղաքական դաշտում միգուցե ավելի վատ դրության մեջ է, սակայն մենք չենք կարող մեր հույսը դնել Ադրբեջանի ճգնաժամային տնտեսության կամ ներքին ցնցումների վրա, մանավանդ, որ Թուրքիան ամեն ինչ անում է Ալիևի իշխանությունը փրկելու և տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի օգտին փոխելու համար:

Էլ չեմ ասում, որ Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակը ևս հրահրող դեր ունեն սահմանային ակտիվացումների առումով:

Չմոռանանք, որ Թուրքիան վերջին 10 տարվա մեջ ռազմական միջամտություն է ունեցել Սիրիայում, Իրաքում և Լիբիայում ու եթե հնարավորություն ունենա, ապա անկասկած կփորձի ընդլայնվել նաև մեր հաշվին: Ուրիշ բան, որ այս տարածաշրջանում այլ հետաքրքրություններ ունեցող երկրներ էլ կան՝ ՌԴ-ն և Իրանը, որոնց ևս որևէ ձևով ձեռնտու չէ Թուրքիայի ընդլայնումը և սա ևս բավականին զսպող դերակատարություն ունի:

Սակայն ՌԴ-ի, Իրանի հակազդեցությունը, որն առաջին հերթին բխում է այդ երկրի շահերից, մեզ ամբողջությամբ չի ապահովում անցանկալի, վտանգավոր զարգացումներից, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է իր ներքին և արտաքին քաղաքականության կտրուկ վերանայման գնա, որի արդյունավետ ելքը միայն կարող է մեզ ապահովել առավել անվտանգ և կայուն տարածաշրջան, նվազեցնել Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքները ու այս իրողությունների պայմաններում զարգացման նոր նախադրյալներ ստեղծել: