Մեր ոսկու պաշարների վիճակը նորմալ է. մեզ պետք չի ոսկու պաշար. Արթուր Ջավադյան
Հայաստանի ոսկու պաշարների վիճակը նորմալ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Հարցին, թե Հայաստանն այսօր ունի՞ ոսկու պաշարներ, նա պատասխանեց. «Չէ, մեզ պետք չի ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ»:
ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ հիմա մի ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ. «Հիմա կառուցում ենք ոսկու աֆինաժի գործարան, բավականին լուրջ գործարան, բավականին լուրջ անուն ունեցող ընկերության հետ: Մենեջմենթը իրականացնելու են իրենք: Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի շատ ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչեւ 2014 թվականը»:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանի ԿԲ-ն վաճառեց երկրի ոսկու պաշարները:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին