Վարչապետն անդրադարձել է օգոստոսին օդային սահմանների բացմանը
Պարետատան հուլիսի 29–ի նիստից հետո կայացած ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ օգոստոսին օդային սահմանների բացմանը։
Վարչապետն ասել է. «Իհարկե, գիտեմ նաեւ, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, ովքեր ակնկալում են, որ օդային տրանսպորտի՝ ավիափոխադրումների արագ վերաբացում կլինի, հատկապես օգոստոս ամսին, տուրիստական սեզոնի,հանգստյան սեզոնի պիկին, ես վախենամ որ... ոչ թե վախենամ կամ գուցե ինչ–որ առումով սա շանս է մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր նմանմտադրություններ ունեն ու ունեն ֆինանսական հնարավորություններ, պլանավորեն արձակուրդն անցկացնել Հայաստանի հանրապետությունում։ Եւ սա շատ լավ առիթ է որպեսզի ներքին տուրիզմը զարգացնենք, եւ համոզված եմ ՝ մեր այդպիսի հայրենակիցներից շատերը Հայաստանի հանրապետության բազմաթիվ տեսարժան վայրերում չեն եղել եւ մեր կոչն է որպեսզի այս ճգնաժամն օգտագործենք որպես հնարավորություն մեր հայրենիքն ավելի լավ ճանաչելու համար»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին