Երբևէ այսքան բռնություն չի կիրառվել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որքան հիմա. Արթուր Դանիելյան (տեսանյութ)
Մեզ երկու տարի շարունակ ասել են, որ նախկինում բանակը թալանվել է, հիմա չի թալանվում, հիմա բարելավվել է և որակական նոր աստիճանի վրա է, ինչը ակնհայտորեն սուտ է: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը՝ ներկայացնելով տարբեր ոլորտներում իշխանության գործունեությունը:
«Բանակում սնունդը էականորեն բարելավվել է, քանի որ ավելի շատ գումար է ծախսվում, քան նախկինում, գրեթե 2-2,5 անգամ ավելի, սակայն անվտանգությունը չի բարելավվել, ընդհակառակը՝ էականորեն վատացել է»,-ասաց նա:
Արթուր Դանիելյանը անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին՝ ներկայացնելով ոլորտի բացթողումները և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքը համավարակի սկզբնական փուլում, մասնավորապես, երբ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը համարում էր շարքային գրիպ և կոչ էր անում ուշադրություն չդարձնել դրան: «Հիմա մենք հազար զոհ ունենք կորոնավիրուսի արդյունքում, մի քանի հարյուր հազար մարդ էլ ունի լուրջ ֆինանսական խնկդիրներ»,-ասաց նա:
Արթուր Դանիելյանը ներկայացրեց նաև կրթության ոլորտի բացթողումները, խոսեց քաղաքական իրավիճակից: «Երբևէ այսքան բռնություն չի կիրառվել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որքան հիմա և հենց արտակարգ դրությունը դրա համար է, որ լռեցնեն ընդդիմախոսներին: Այն, ինչ տեղի է ունեցել իմ և Ալեն Սիմոնյանի հետ այս գծի մեջ է՝ ասել մի բան, անել մեկ այլ բան»,-ասաց նա և նշեց որ իր հորն էլ մեղադրում են սեփական ստորագրությունը կեղծելու մեջ
Արթուր Դանիելյանը նշեց, որ եթե նույնիսկ իրեն ձերբակալեն, ինքը շարունակելու է պայքարը, չի հանձնվելու: «Ինձ միայն ֆիզիկապես կարող են հեռացնել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների