Այն, ինչ Ալեն Սիմոնյանին ասել է Արթուր Դանիելյանը, ասել են շատերը, օրինակ՝ Էդմոն Մարուքյանը
Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելուն։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այն ինչ Արթուրն ասել է Սիմոնյան Ալենին, շատերն են ասել, օրինակ՝ Մարուքյան Էդմոնը: Բայց պոզահարման և հետո նստելու վտանգի առաջ կանգնել է Արթուրը, որովհետև Փաշինյանի ռեժիմի գրպանում չի ապրում: Այս ռեժիմի դեմ պայքարի դրոշ բարձրացրած ամեն մեկը հստակ գիտակցում է, որ նստացնելու են: Սրանց համար ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և արդարություն հասկացությունները եղել են ու կան որպես ճռճռան խոսքեր, և դրանցով իշխանությունը զավթած ռեժիմը ոչնչի առաջ կանգ չի առնելու այլախոհներին լռեցնելու և երկիրը հանգիստ լափելու համար: Այլ բան, որ ընդդիմություն խաղացող սրանց հաճախորդներն ապահովագրված են քրեական հետապնդումներից:
Համաձա՞յն ես սրանց հետ՝ ինչ ուզում ես արա, անպատժելի ես, համաձայն չե՞ս՝ նստելու ես: Սա է այն պարզ բանաձևը, որով մտավոր հետամնացների այս ռեժիմը փորձում է իշխանություն պահել: Հետևանքը շատ ծանր է լինելու առաջին հերթին Փաշինյանի շրջապատի համար:
Եթե կարճ, ապա վենդետա լինելու է (քաղաքական իմաստով), չի կարող չլինել, բնության օրենքներին դեմ է չլինելը: Իրենց իսկ շահերից ելնելով՝ լավ կլինի, որ այս ռեժիմի այլանդակություններով ցնծացողները հոգեբանորեն պատրաստվեն. հենց Նիկոլը ծլկի երկրից, իսկ նա իր բնավորության համաձայն անկասկած ծլկելու է, քաղաքական ու մարդկային վենդետան անխուսափելի է, ոչ մեկը չի պլստալու՝ կոճակ սեղմողներից մինչև Փաշինյանի ձեռքին վաղուց խաղալիք դարձած քննիչներ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների