ԵՄ-ն և ԱՀԿ-ն մեծաքանակ օգնություն են տրամադրել Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Վրաստանը բժշկական իրերի տեսքով մեծաքանակ օգնություն է ստացել Եվրամիությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից` կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ և անվտանգ պայքար մղելու համար: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:
ԵՄ ֆինանսավորման և ԱՀԿ-ի ջանքերի միջոցով Վրաստան է ուղարկվել անհատական պաշտպանության շուրջ 1,5 միլիոն միջոց, որում ներառվել են 13 200 պաշտպանիչ ակնոց, 30 000 բժշկական պաշտպանիչ հագուստ, 1 միլիոն բժշկական դիմակ, 328 000 ռեսպիրատոր և այլ բժշկական իրեր:
Նշվում է, որ օգնությունը հնարավորություն կտա Վրաստանին ավելի լավ պայքարել համավարակի դեմ:
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1117 դեպք, վարակման հետևանքով մահացել է 16 մարդ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների