Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա

Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Հայաստան

Լեղաքարային հիվանդություն, ճողվածքներ. Ի՞նչ է պետք իմանալ

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը ժամանակակից վիրահատական գործիքներով ու սարքավորումներով հագեցած բաժանմունք է, որտեղ իրականացվում է ճողվածքների, մաստոպատիաների, աղեստամոքսային ոչ քաղցկեղային հիվանդությունների, թութքի վիրահատական բուժում։ Ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանը այս բաժանմունքում է 2003թվականից։ «Արթմեդի» «հնաբնակի» վիրաբույժի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է վիրաբուժական առավել հաճախ հանդիպող խնդիրների և դրանց բուժման մեթոդների մասին։ 

-Ո՞ ր հիվանդներն են առավել հաճախ դիմում Ձեզ, բժիշկ Եսայան:
-Մեր ազգաբնակչության մեջ առավելապես տարածված են ճողվածքները, լեղաքարային հիվանդությունները և թութքը։ Հաճախ դիմում են սրացած վիճակում, որովհետև, գիտեք, մարդիկ չեն սիրում դիմել բժշկի։ Բայց այդ դեպքում հաճախ մեր պայքարը արդեն տեղափոխվում է կյանքի ու մահվան պայքարի դաշտ։ Բարդ վիրահատությանը հետևաբար հետևում է նաև երկարատև հետվիրահատական փուլ։ Մեր պացիենտների ստացիոնար բուժման համար «Արթմեդում» ստեղծվել ենբոլոր հարմարությունները․ հարմարավետ հիվանդասենյակներ, բարեհամբույր և հոգատար անձնակազմ, ընդարձակ միջանցքներ, պատուհանից հրաշալի տեսարան դեպի բուսաբանական այգի, հետևաբար նաև մաքուր օդ ու խաղաղ միջավայր։ Այս ամենը դրական մթնոլորտ է ստեղծում բուժայցելուների և նրանց առողջության արագ վերականգնման համար։

-Եկեք անդրադառնանք առավել հաճախ հանդիպող խնդիրներին ու դրանց բուժման մեթոդներին։ Սկսենք ճողվածքներից։ Ինչու՞ են դրանք առաջանում և ինչո՞վ են վտանգավոր։

-Ճողվածքները, հատկապես աճուկային ճողվածքները բավական հաճախ են հանդիպում մեր ազգաբնակչության շրջանում։ Բայց չնայած տարածվածությանը՝ ճողվածքի և նրա բարդությունների մասին գիտեն քչերը։ Մանավանդ քանի դեռ այն փոքր է լինում, արտաքուստ քիչ արտահայտված, չեն անհանգստանում, համարում են զուտ էսթետիկ խնդիր ու չեն շտապում դիմել բժշկի։ Այնինչ պետք է պարտադիր դիմեն, ու հնարավորինս շուտ։ Ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են օղակվել։ Ինչպես գիտենք ճողվածքը, որևէ օրգանի՝ հիմնականում աղիքի կամ ճարպոնի դուրս գալն է որովայնի առաջնային պատի միջով դեպի ենթամաշկ։ Ճողվածքները հիմնականում առաջանում են որովայնի և աճուկի շրջանում, լինում են նաև պորտային, ազդրային, կերարկրափողի և հետվիրահատական ճողվածքներ։ Որոշ ժամանակ այն կարող է մարդուն չանհանգստացնել, ի հայտ գալ միայն որովայնի լարման ժամանակ, հազալիս, մարզվելիս, ծանրություն բարձրացնելիս, բայց հանգիստ ներուղղվել։ Իսկ եթե հանկարծ առաջանա օղակում, որը կարող է պատահել ցանկացած պահի, ապա անհնար կլինի ճողվածքը ներհրել։ Օղակումը ուղեկցվում է ուժեղ ցավերով։ Այդ ժամանակ ընդհատվում է օղակված օրգանի սնուցումը, այն սկսում է մեռուկանալ, իշեմիայի է ենթարկվում, մի քանի ժամվա ընթացում սկսում է գանգրենա, ու հիվանդի կյանքը փրկելու համար անհապաղ վիրահատության կարիք է լինում։ Հենց օղակումն է համարվում ճողվածքի ամենավտանգավոր բարդությունը, այն անհնար է կանխատեսել, այն հնարավոր է միայն կանխարգելել վիրահատությամբ: Իսկ օղակումը կարող է պատահել շատ անսպասելի, օրինակ՝ երբ վայելում եք Ձեր արձակուրդը հանգստյան տանը կամ ինչու չէ, ծովափին, գտնվում եք որևէ օտար երկրում։ Սա կարող է ճակատագրական լինել, որովհետև պատահում է, որ նման դեպքերում հիվանդները ուշ են հասնում բժշկական կենտրոն, անգամ մինչև հիվանդանոց հասնելը մահը վրա է հասնում։ Իհարկե կարող է և պատահել, որ այդ օղակումն այդպես էլ չլինի, բայց կարող է և ամեն պահի լինի։ Այս ծայրահեղ վիճակին ու կյանքի-մահվան սահմանագծին չհայտնվելու համար է, որ մենք հորդորում ենք հնարավորինս վաղ վիրահատվել, քանի դեռ որովայնի առաջնային պատի դեֆեկտը փոքր է, հետևաբար միջամտությունն ու վերականգնումն էլ ավելի թեթև կլինեն, ու զգալիորեն կնվազի կրկնվելու հավանականությունը։

-Ի՞նչ վիրահատություն է կատարվում ճողվածքի ժամանակ։

- Ճողվածքը բուժվում է ցանցի կիրառմամբ, որը տեղադրվում է որովայնի առաջնային պատի այն հատվածում, որտեղից դուրս է գալիս ճողվածքը։ Ներկայում այս մեթոդը շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան նախկինում։ Ցանցերի որակը ժամանակի ընթացքում կատարելագործվել է։ Դրանք ընդունվում են օրգանիզմի կողմից, սերտաճում հարակից հյուսվածքների հետ, ու որոշ ժամանակ անց ցանցը հնարավոր չի լինում տարբերել բնական հյուսվածքներից։ Հիվանդը վիրահատության հաջորդ օրը մեծամասամբ գնում է տուն։ Բացի այդ ցանցերը նվազեցնում են ճողվածքների առաջացման հավանականությունը, որովհետև ավելի ամուր պատնեշ են ստեղծում, քան բնական մկանային շերտը։

-Իսկ սպորտով զբաղվելը կարո՞ղ է կանխարգելել ճողվածքի առաջացումը։

--- Ոչ, որովհետև ունեցել եմ բազմաթիվ հրաշալի մարզական վիճակում գտնվող պրոֆեսիոնալ մարզիկ պացիենտներ, որոնք ունեցել են ճողվածք։ Ճողվածքը հիմնականում որովայնի առաջնային պատի կառուցվածքի առանձնահատկություն է, թույլ ապոնևրոզ, որը կարող է փոխանցվել ժառանգաբար։ Պատահում է նաև, որովայնի առաջանային պատը ձևափոխվում ու թուլանում է հղիության կամ գերքաշի պատճառով։ Ու երբ լինում են նպաստող գործոններ՝ որովայնում ճնշման մեծացում ծանրություն բարձրացնել, քրոնիկ հազ, փորկապություններ և այլն, առաջանում է ճողվածք։

-Հաճախ հանդիպող վիրաբուժական խնդիր նշեցիք լեղաքարային հիվանդությունը։ Ինչո՞վ է վտանգավոր այս հիվանդությունը։

- Բարձիթողի դեպքերում կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում, և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։ Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում ձգտում ենք հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում ենք լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում ենք լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։ Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։ Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում հիվանդության բարդացմանը, և մեծանում է խցանման հավանականությունը։

-Ասացիք, որ բավական հաճախ են հանդիպում նաև թութքով հիվանդներ, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Այո, բավական տարածված է, կարելի է ասել՝ մեր ազգաբնակչության մոտ 40 %-ն ունի այդ խնդիրը։ Թուքթը ըստ էության վարիկոզ լայնացած երակներն են, որոնք բարդացած դեպքերում լինում են խոցոտումով, առաջանում է թրոմբ, այտուց, ու սարսափելի ցավեր են առաջանում։ Թութքի թեթև բարդություն է արյունահոսությունը։ Բուժումը վիրահատական է։ Մենք վիրահատում ենք Միլիգան Մորգանի եղանակով։ Նոր մեթոդները, որոնց ժամանակ լայնացած երակները այրում են լազերով, ռադիոակտիվ ալիքներով, չեն բացառում կրկնվելու կրկնվելու հավանականությունը։ Այնինչ Միլիգան Մորգանի եղանակը ապահովում է վերջնական արդյունք, որովհետև արմատապես հեռացնում ենք վարիկոզ լայնացած երակները:
Թութքի առաջացման հիմնական պատճառը երկար նստած մնալն է, քիչ շարժվելը։ Ռիսկի խմբում են վարորդները, գրասենյակային աշխատողները։ Ընդհանրապես շարժուն մարդիկ թութք չեն ունենում։ Թութքի սրացմանը նպաստում են ալկոհոլային գունավոր խմիչքները, կոնյակ, գարեջուր գինի, կծու սնունդը, քրոնիկ փորկապությունները։ Հիմնական բուժումը վիրահատական է։

-Ընդհանուր վիրաբույժի աշխատանքը բարդ է, հիմնականում գործ եք ունենում բարդ դեպքերի հետ, մարդկանց հետ, որոնք ծանր ցավերի մեջ են։ Ի՞ նչ ն է օգնում Ձեզ աշխատանքում, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում պացիենտի հետ աշխատանքում:

-Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեին։