Թանկացումներ դեղերի շուկայում. քաղաքացիներին ահազանգում են՝ դեղատներում ցինկ կամ երկաթ չկա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում դեղերի շուկայում որոշակի թանկացումներ են արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի ընթացքում պարզեց, որ զգալի բարձրացել է ճնշման համար կիրառվող «Նորմոդիպին» կոչվող դեղը: Տվյալ դեղի 10 մգ֊անոցի մեկ հատիկը 110 դրամից թանկացել է՝ դառնալով 230 դրամ, իսկ, ահա, 5 մգ-անոցի մեկ հատիկը վաճառվում է 120-130 դրամով: Նշենք նաեւ որ «Վալերիանա» (Կատվախոտ) գիշերային դեղի հատիկների տուփը 290-300 դրամից թանկացել է՝ դառնալով 350 դրամ: Իսկ «Վալերիանայի» մյուս՝ հանրությանը հայտնի դեղին հատիկները 90 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 100-120 դրամ:
Թանկացել է նաեւ խոլեստերինի դեմ կիրառվող «Ատորիս»-ը. 30-հատանոց տուփը 3150 դրամից դարձել է 3300 դրամ: Ցավազրկող «Տեմպալգին» դեղամիջոցի 20 հատանոց տուփը 700 դրամից թանկացել է՝ դառնալով 840 դրամ: Տեղեկացնենք, որ D վիտամինի հատիկներն են 20 դրամով թանկացել՝ 100-ից դառնալով 130 դրամ: Բարձրացել է նաեւ C վիտամինի գինը. մեկ հատիկը նախկինում 120 դրամով էր վաճառվում, այժմ՝ 140 դրամ: Ի դեպ, նկատենք, որ դեղատներում C վիտամինի ոչ բոլոր միլիգրամներն են առկա: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում քաղաքացիներից հեռախոսազանգ ստանալ այն մասին, որ հայաստանյան դեղատներում ցինկ կամ երկաթ չկա, մինչդեռ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարեւոր եւ պահանջվածը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Մեկ շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ դեղատներում հակաբիոտիկների դեֆիցիտ է: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ որոշ դեղատներ լուծել են այս հարցը՝ ավելացնելով հակաբիոտիկների իրենց պաշարները, ավելին՝ գներն էլ փոքր-ինչ նվազեցրել են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին