Փաշինյանը որոշել է վերադառնալ Վիեննա-ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածությունների՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում խոսելով արցախյան հարցի մասին, խոսել էր նաեւ հակամարտության շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների կիրառման մասին, որից հրաժարվել էր պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո։
Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե նա որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի ժամանակ։
Դեռ 2016-ից հետո որոշվել էր տեղորոշիչ սարքեր տեղակայել, որ հնարավոր լինի արձանագրել, թե ով է առաջինը կրակել: Ի դեպ, նախորդ օրը «Ազատություն» ՌԿ-ի համառ հարցերին, թե խոսքը Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ-Վիեննա պայմանավորվածությա՞նն է վերաբերում, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, քանիցս շրջանցելով հարցը, ասել էր` վերաբերում է ուղիղ կապին:
Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրինք՝ խոսքը Ժնեւ-Վիեննայի մասի՞ն է։ «Մենք բազմիցս հայտարարել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում եւ տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում եւ նրանց մշտական տեղակայում, ինչպես նաեւ ուղիղ կապ եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում»,- ասաց նա:
Ինչպես տեսնում ենք` ոչ մի խոսք Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ-Վիեննա պայմանավորվածություններին վերադարձի մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին