Վարդենիսի հիվանդանոցն ու հոսպիտալը չեն միավորվի. ինչու կառավարությունը հետ կանգնեց
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարդենիսի քաղաքային հիվանդանոցն ու կայազորային հոսպիտալը չեն միավորվի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քննարկումներից հետո, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, եկել են այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է միավորել Վարդենիսի հիվանդանոցն ու պոլիկլինիկան եւ ունենալ ավելի մեծ քաղաքացիական հիվանդանոց:
Ավելին, Գնել Սանոսյանն արդեն համապատասխան առաջարկն արել է կառավարությանը, եւ հոսպիտալի ու հիվանդանոցի միավորման գործընթացը կասեցվել է: Նկատենք՝ հիվանդանոցի ու հոսպիտալի միավորման հարցը քննարկվում էր դեռ վաղուց, անգամ այս տարվա մարտի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախ այցելելիս մտել էր Վարդենիսի հիվանդանոց եւ հայտարարել, որ միավորումն էֆեկտիվ է ու պետք է լինի:
Սակայն ինչպես հայտարարեց Գնել Սանոսյանը, քննարկումների արդյունքում այլ եզրակացության են եկել։ «Կորոնավիրուսային իրավիճակը մեզ թույլ տվեց այլ եզրահանգումներ անել ու այլ ուղղությամբ փոխել մեր ծրագրերը, եւ մենք ցանկանում ենք հիվանդանոցն ու պոլիկլինիկան վերամիավորել եւ պահել որպես քաղաքային հիվանդանոց», – նշեց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին