Ընդունելության քննությունների Հայաստանում գործող համակարգը իրեն վաղուց սպառել է. «Տխրունի» ուսանողական միություն
Բուհական ընդունելության նոր կարգը բազմաթիվ անհարմարություններ պատճառեց դիմորդներին, որի հետեւանքով շուրջ 700 դիմորդներ հավաքելով բավարար եւ բարձր միավորներ դուրս մնացին ընդունելությունների մրցույթից։ Այս մասին հյայտարարություն է տարածել «Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նաեւ ասվում է.
«Թեեւ դժվար է այս հարցում մեղավորներ գտնել սակայն փաստն այն է որ ունենք չլուծված խնդիր եւ շուրջ 700 անձ որոնք ունենալով բավարար գիտելիքներ, սակայն ընդունելությունների կարգին թերի տիրապետելու կամ չտիրապետելու պատճառով չկարողացան ընդունվել բուհ այս տարի։
ՏՈԵՄ-ը բազմիցս նշել է, որ ընդունելության այն համակարգը (կամ համակարգերը) որոնք գործում են Հայաստանում իրենց վաղուց սպառել են եւ անհրաժեշտ է նոր, արդիական համակարգ։
Նոր համակարգի պահանջն էլ առավել ցայտուն է աշխատաշուկա-կրթություն կապը դիտարկելից, որտեղ առկա է խզվածք, կազմակերպվածության բացակայություն եւ կրթական համակարգի տված ունակությունները չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։
Անհրաժեշտ է ոչ միայն ընդունելությունների կարգի փոփոխություն, այլեւ կրթության ձեւի, ծրագրերըի եւ մեթոդների վերաձեւակերում եւ վերաարժեւորում։
Առաջիկա ընդունելության քննություններից բխող խնդիրները նվազեցնելու, որակյալ եւ կողմնորոշված մասնագետներով պետության կարիքները բավարարելու նպատակով ՏՈԵՄ-ը առաջարկում է կենտրոնական միասնական քննությունները փոխարինել հարցազրույցներով եւ նախորդ ուսման վայրից ստացված գնահատականներով, առաջադիմության գործակիցներով, ինչպես նաեւ հավանական կոռուպցիայից խուսափելու համար ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ, որին կանդրադարնանք ավելի ուշ։
Կոչ ենք անում, որ կառավարությունը շուտափույթ եւ արդարացի լուծում գտնի բուհական ընդունելության մրցույթից դուրս մնացած շրջանավարտների համար»։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին