Դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների հետեւողական ավերումը տալիս է իր դառն ու դաժան պտուղները. Արման Սաղաթելյան
Քաղաքական, հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրահանգավորվող կառույցների կողմից ռուսական լրատվամիջոցներում հակահայկական հրապարակումներին, հայկական կողմից դրանց համարժեք պատասխան չտալուն ու դրա հետեւանքներին։
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․
«Արտաքին հարաբերություններն ու անվտանգությունը (ներառյալ տեղեկատվականը) ո´չ կենացներ են եւ ո´չ էլ live-երում դատարկաբանելու թեմաներ։ Դա աշխատանք է` ծանր, դժվարին, համակարգված ու ամենօրյա։ Եւ երբ այդ աշխատանքը չի կատարվում կամ կատարվում է զուտ կատարվելու համար, արվում են չկշռադատված քայլեր ու հայտարարություններ, ապա դրա գրեթե երաշխավորված հետեւանքը նյութականանում է շատ արագ եւ ստանում շատ շոշափելի բացասական դրսեւորումներ։
Ցավոք, տեղեկատվական հակազդեցության բացակայությունն ու դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների հետեւողական ավերումը տալիս են իրենց դառն ու դաժան պտուղները։
Ադերբեջանի կողմից տարիներով ձեւավորված ու պարբերաբար հրահանգավորվող ցանցային կառույցները ռուսական առաջատար լրատվամիջոցներում հակահայկական ու մեծամասամբ անպատասխան մնացած ու չհավասարակշռված հրապարակումները ընկալում են որպես Հայաստանի եւ հայության դիրքերի նահանջ ու ազդանշան` հայերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների շղթայի մեկնարկը տալու համար։ Եւ այդ ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերին զուգահեռ: Սահմանին տեղի ունեցածն առիթ է միայն եւ ոչ թե պատճառ։
Պատճառն արտաքին կարեւորագույն ուղղություններով ու տեղեկատվական հակազդեցության աշխատանքների տապալումն է:
Փոխարենը բաժակաճառեր են եւ սրան-նրան թիրախավորել ու մեղքն ուրիշի վրա բարդել: Փոխարենը սեփական պատկերն ուրիշի հայելում տեսնելով` հայելու ուղղությամբ քարեր նետելն է։ Բայց դրանից պատկերը ոչ մի կերպ չի փոխվելու, իսկ հայելին ջարդելուն պես պատկեր ընդհանրապես չի լինելու»:
p>


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին