Ընդդիմադիր դաշտում շատ լուրջ, կողմնորոշիչ դեր են ունենալու թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը. Արա Վարդանյան
Ես կասկած չունեմ, որ մինչեւ տարեվերջ հավաքների արգելքը կպահպանվի: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, որը մեղադրվում է Հիմնադրամի միջոցները անձնական նպատակներով օգտագործելու մեջ: Վերջինս ներողություն է խնդրել իր արարքի համար եւ ազատ է արձակվել 10 մլն գրավի դիմաց:
Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, Արա Վարդանյանն ասաց. «Ցանկացած քաղաքական պրոցեսի շարժիչ ուժը ժողովուրդն է: Ինչքան էլ ընդդիմադիր լինես, ինչքան էլ լավը կամ վատը լինես, դու առոչինչ ես, եթե չունես մարդկանց սատարում: Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այս երկու տարում Հայաստանում ձեւավորվել է շատ լուրջ ընդդիմադիր դաշտ: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք ունենք կայացած, գրագետ տարբեր ոլորտի մասնագետներով լի ընդդիմադիր դաշտ: Այլ բան է, որ այդ ընդդիմադիր դաշտը չի կարողանում ազդել Նիկոլ Փաշինյանի տարբեր որոշումների վրա, քանի որ ունենք միանձնյա իշխանություն: Ընդդիմադիր դաշտում միասնություն լինելու է եւ այդ միասնությանը դրդելու է ժողովուրդը: Ես կասկած չունեմ, որ առաջին իսկ բողոքի ակցիայի ժամանակ մենք ականատես ենք լինելու, թե ինչպես են հազարավոր մարդիկ հայտնվում փողոցում՝ դեմ խոսելով այս իշխանությանը: Թե ով կղեկավարի ընդդիմությունը, դա պարզ կլինի պայքարի ընթացքում: Կասկած չունեմ, որ ընդդիմադիր դաշտում շատ լուրջ, կողմնորոշիչ դեր են ունենալու թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը: Երկու տարի Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպես անել, որ ընդդիմադիրներս ամաչենք կամ չնշենք նախագահների անունները: Բայց մենք ունեցել ենք երկու փառահեղ մարդիկ՝ նախագահներ Քոչարյանը եւ Սարգսյանը, որոնց ջանքերի շնորհիվ այսօր Արցախը մերն է, Արցախը ազատագրվել է, Հայաստանը կայուն զարգացել է:
Երբ խոսում են կոռուպցիայից, ես դրա վրա թքած ունեմ, ինձ համար կարեւոր է, որ իմ երկրի ղեկավարը պետականամետ մարդ լինի»,-ասաց նա:
Վարդանյանը անդրադարձավ նաեւ բանակին՝ նշելով. «Ցավում եմ, որ որոշ մարդիկ փորձում են բանակի հաղթանակը վերագրել Նիկոլ Փաշինյանին. «Այո նա երկրի վարչապետն է, բայց ցավոք, որեւէ կապ չունի Հայաստանի բանակի հետ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին