Բերբանքի ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը, որը մահացած է գտնվել Արմեն Սահակյանի տան մոտ
Բերբանքի ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը, որը մահացած է գտնվել հայ ձեռնարկատեր Արմեն Սահակյանի տան մոտ: Նա 34-ամյա Էդվարդ Լոպեսն է:
Բերբանքի ոստիկանությունից նշել են, որ նա զույգի հետ կապ չուներ: «Ընտանիքի հետ նրա կապը դեռեւս պարզ չէ»,- հայտարարել է Բերբանքի ոստիկանական վարչության ներկայացուցիչ սերժանտ Դերեք Գրինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեւանյան ռեստորանի նախկին տեր Արմեն Սահակյանը, որը մի քանի տարի առաջ էր տեղափոխվել ԱՄՆ, սպանվել էր սեփական տանը: Նրա կինը նույնպես վիրավորվել էր: Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա վիճակը հիմա բարելավվել է, հայտնում է Los Angeles Daily News-ը: Տան մոտ գտնվել է Լոպեսը՝ ատրճանակով:
Քննիչները մինչեւ հիմա չեն պարզել՝ Լոպեսի մահը ինքնասպանությա՞ն հետեւանք էր, թե՞ սպանության:
Ողբերգության պահին տանն են եղել երեք անչափահաս երեխաները: Նրանք չեն տուժել: Երեքշաբթի օրվա դրությամբ՝ նրանք Բերբանքի ոստիկանության հոգածության ներքո էին: «Երեխաները անվտանգության մեջ են,- ասել է Գրինը: - Նրանց գտնվելու վայրը չի բացահայտվում»:
Քննիչները դեռեւս հնարավոր են համարում, որ բացի այս երեքից կրակոցները կարող էր արձակած լինել ինչ-որ մեկ ուրիշը: Բայց առայժմ ոչ մի կասկածյալ չկա:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին