Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբ Կան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին Ստուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը Մենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևել Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքը Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից Ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ) Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)

Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումները
Հայաստան

«Իմ քայլը» նպատակ է դրել ՀՀ-ն վերածել սպառողական հասարակության` զուրկ մշակութային դիմագծից և պատմական ժառանգությունից

Հուլիսի 10-ին Հայաստանի Կառավարության կողմից պաշտոնապես հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող ծավալուն փաստաթուղթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Ես պատրաստվում էի դրան անմիջապես արձագանքել, սակայն հուլիսի 12-ին Տավուշի սահմանագծում սկսեցին մարտական գործողությունները, և հանրության ուշադրությունը բնականաբար կենտրոնացավ դրանց վրա։

Հիմա, երբ անմիջական ռազմական գործողությունները մարել են, ժամանակն է անդրադառնալ այդ փաստաթղթին, առավել ևս, որ քննարկումները սկսել են թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներում։ Թեև այս փաստաթուղթը իրականում ռազմավարություն չէ, այլ միայն հայեցակարգ, այն ինքնին բավական ուշագրավ է, և ըստ էության, արտացոլում է այսօր իշխող «Իմ քայլի» հիմնական պատկերացումները մեր երկրի անվտանգության վերաբերյալ։ Քանի որ փաստաթուղթը ծավալուն է, առանձին հոդվածի շրջանակներում հնարավոր չի այն ամբողջովին վերլուծել։ Սակայն փաստաթղթի երրորդ գլուխը, որը վերնագրված է «ՀՀ Ազգային շահերը» և բաղկացած է ընդամենը չորս հակիրճ պարագրաֆից, հատուկ ուշադրություն է արժանի, քանի որ այն խտացնում է իշխող քաղաքական ուժի ողջ պատկերացումները՝ մեր ազգային շահերի վերաբերյալ։ Ուստի ստորև ներկայացնեմ իմ հիմնական նկատառումները՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։

3. ՀՀ Ազգային շահերը

«3.1 Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը. Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հայ ժողովրդի անվտանգության, զարգացման և նրա նպատակների իրագործման նախապայմանն են»:

Այս սահմանման առաջին մասը որևէ կասկածի տեղիք չի տալիս։ Սակայն նույնիսկ անզեն աչքով ակնհայտ է, որ Արցախի մասով մեր ազգային շահը ձևակերպված է ընդամենը որպես «անվտանգության ապահովում», և խոսքը չկա ոչ Արցախի անկախության, ոչ ինքնիշխանության, և ոչ էլ տարածքային ամբողջականության մասին։ Փաստաթղթի հետագա մանրակրկիտ ընթերցումը բերում է այն եզրակացության, որ Արցախի միջազգային ճանաչումը, կամ առավել ևս միացումը Հայաստանի հանրապետությանը այս կառավարության համար չի դիտարկվում որպես գերակա ազգային շահ, և խոսքը գնում է միայն Արցախի բնակչության անվտանգության և ինքնավարության մասին։ Սա ակնհայտ վերադարձ է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, ըստ որի ենթադրվում էր, որ Արցախը կարող է վերադառնալ Ադրբեջանի կազմ՝ որոշակի անվտանգության և ինքնավարության երաշխիքների դիմաց։ Հավելեմ, որ փաստաթղթում որևէ խոսք չկա նաև Նախիջևանի, և կամ Հայաստանի հանրապետությունից բռնազավթած այլ տարածքների մասին՝ փաստացի, այս կառավարության համար դրանք ընդհանրապես գոյություն չունեն։

«3.2 Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը.

Հայաստանի հանրապետությունը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր և իր ներդրումն ունենալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, խաղաղության և իրավահավասար փոխգործակցության ջատագով է»:

Այս ձևակերպումը ինքնին հասկանալի է, սակայն պարզ է նաև, որ մեր տարածաշրջանում խաղաղության խախտումը երբևիցե մեզնից չի բխել, մենք արդեն 2000 տարի է այստեղ ապրող ամենախաղաղասեր ազգն ենք։ Խաղաղության հիմանական ռիսկերը բխում են մեր երկու հարևաններից՝ Ադրբեջանից և Թուրքիայից, և ոչ այս անատամ ձևակերպումը, ոչ էլ փաստաթղթի հետագա բացվածքները հստակ չեն բացատրում, թե ինչպես ենք մենք պատրաստվում դիմագրավել այս երկու երկրից (մանավանդ Թուրքիայից) բխող պատերազմական վտանգներին, և ովքեր են լինելու մեր հիմնական անվտանգային գործընկերները, հաշվի առնելով Թուրքիայի բազմակի գերազանցող ռազմաքաղաքական կարողությունները։ Նմանապես, որևէ կերպ անդրադարձ չկա ոչ այստեղ, ոչ էլ փաստաթղթի հետագա որևէ մասում, որ տարածաշրջանային խաղաղության առանցքային նախադրյալը հայ-թուրքական հաշտեցումն է, իսկ դա պահանջում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ոչ միայն ճանաչում, այլև համարժեք հատուցում, այլապես մենք շարունակելու ենք մնալ չհայտարարված պատերազմի պայմաններում, ինչպես դա տեղի ունենում հենց այս օրերին, երբ մեր պատմական հայրենիքի մեծ մասը բռնազավթած Թուրքիան մեզ անամոթաբար ագրեսոր է անվանում, և պահանջում է հրաժարվել սեփական հայրենիքի մնացած տարածքներից։

«3.3 Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովումը.

Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայությունը արդյունավետ պետական կառավարման համակարգի և երկրի ներքին դիմակայության զարգացման երաշխիքն են։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է»:

Սա իշխող ուժի հիմանական թեզն է երկրի ներքին կյանքում։ Եվ թեև ժողովրդի ազատ կամաարտահայտումը ոչ ոք չի վիճարկում, նաև պարզ է, որ առանց Սահմանադրության պաշտպանության, պետական ինստիտուտների հետևողական զարգացման և կարողությունների ընդլայնման, արժանիքի վրա հիմնված կադրային քաղաքականության, պետական մարմինների միջև հակակշիռների և փոխզսպման համակարգի, իրական ժողովրդավարություն և ժամանակից պետություն չեն կարող գոյություն ունենալ։ Ոչ միայն այս փաստաթղթի մեջ համարժեք անդրադարձ չկա այս ամենին, այլև «Իմ Քայլը» իր իշխանության ողջ ընթացքում, պարբերաբար ոտնահարել է ժամանակակից ժողովրդավարության այս առանցքային սկզբունքները և դրանով փաստացի ժողովրդավարությունը իջեցրել է ամբոխավարության կարգավիճակի, և հիմա էլ փորձում է ներկայացնել դա որպես առանցքային ազգային շահ։

«3.4 ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը.

ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, Հայաստանի տնտեսական դիմակայունության շարունակական զարգացումը միտված են հայրենիքում նրանց արժանապատիվ կյանքով ապրելուն և նպատակների իրագործմանը»:

Կասկած չկա, որ մեր քաղաքացիների բարեկեցությունը անառարկելի ազգային շահ է։ Բայց արդյո՞ք միայն բարեկեցությամբ ենք մենք առաջնորդվում մեր կյանքում։ Արդյո՞ք մենք չենք ցանկանում միջազգայնորեն մրցունակ լինել, հասնել գերազանցության մեր գործում, աշխարհի մասշտաբով ճանաչված արժեքներ ստեղծել, հպարտանալ մեր տաղանդներով, մեր գիտությամբ, մշակույթով և սպորտով։ Արդյոք մենք չենք ցանկանում մենք ապրել ազգային, արժեքակենտրոն և մշակութային հասարակությունում, պահպանել և զարգացնել մեր ինքնությունը և սեփական քաղաքակրթական համակարգը։ Այս ամենը իրական ազգային շահ է, շատերիս համար նաև նյութական շահից վեր, սակայն «Իմ քայլի» համար կարծես ընդհանրապես կարևոր չի։ Իրականում, ոչ մի փոքր պետություն չի կարող ժամանակակից աշխարհում կայուն զարգանալ, եթե այն չի հիմնվում իր հասարակության ամուր արժեքների և գերազանցության ձգտման վրա, և սա չգիտակցելով, մենք կարող են դատապարտել սեփական երկիրը աստիճանական հայաթափման։

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես ընդդիմանում իշխող քաղաքական ուժին, եթե չունենալով անցյալի հետ կապված որևէ բեռ, կարող եմ առնվազն չեզոքություն պահպանել, և կամ նույնիսկ համագործակցել նրա հետ։ Եթե ուրիշ ոչ մի պատճառ էլ չլիներ, այս չորս պարագրաֆները տալիս են դրա հստակ պատասխանը՝ «Իմ քայլը», որպես քաղաքական ուժ, նպատակ է դրել համահարթեցնել Հայաստանը և վերածել այն շարքային սպառողական հասարակության, զուրկ մեր երկրի քաղաքակրթական առաքելությունից, մշակութային դիմագծից և պատմական ժառանգությունից։ Փոխարենը առաջ է մղվում այն թեզը, որ այդպիսի շարքային սպառող դառնալով և հրաժարվելով սեփական պատմությունից, մենք կարող ենք վերջապես ապրել բարեկեցիկ և անվտանգ կյանքով, և առնվազն չվախենալ մեր ապագայի համար։

Շատերի համար սա կարող է գայթակղիչ լինել, բայց մեր ազգի ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ մենք բարեկեցիկ սպառողների հասարակություն չենք, և թե անցյալում, և թե հիմա այլ, շատ ավելի հավակնոտ և խիզախ պատմական ընտրություն ենք կատարում։ Անցած շաբաթվա իրադարձությունները Տավուշի սահմանագծում ևս մի անգամ դա հստակ ապացուցեցին՝ մենք հպարտ, ստեղծագործ և մարտնչող ազգ ենք, և չկա այդպիսի ուժ, որը մեր էությանը հակառակ ընտրություն կարողանա մեզ պարտադրել։ Իսկ այս անողնաշար փաստաթուղթը վաղ թե ուշ կնետվի աղբարկղ՝ հուսով եմ, որ դրան շատ չենք սպասելու»,-գրել է Ավետիք Չալաբյանը։