Դիմակը մի վայրկյան քթիցս ներքև չի եղել, բայց թե ոնց եմ վարակվել, չեմ կարող ասել. «Արմավիր» ԲԿ-ի տնօրեն
«Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հարություն Զուռնաչյանը կորոնավիրուսով է վարակվել։ NEWS.am-ի հետ զրույցում պարոն Զուռնաչյանն ասաց, որ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել։
«Մկանացավ, թուլություն ունեի։ Մեկ օր համի կորուստ եմ ունեցել, գլխացավեր ունեի, ջերմություն չեմ ունեցել, հիմա գանգատներ չունեմ, լավ եմ»,- ասաց նա։
Թե որտեղից կարող էր վարակվել, Հարություն Զուռնաչյանը չգիտի։ Ասում է, որ միշտ հետևել է անվտանգության կանոններին։
«Դիմակը մի վայրկյան քթիցս ներքև չի եղել, բայց թե ոնց եմ վարակվել չեմ կարող ասել»,- շեշտեց նա։
Մեր հարցին, թե բժշկական կենտրոնում վարակվածներ եղե՞լ են, տնօրենի պաշտոնակատարն արձագանքեց.
«Հիմա ահագին թեթևացել է, հունիսի մեկից սկսած մեծ պիկեր եղաn, այդ ժամանակ թոքաբորբով հիվանդների մեծ հոսք կար, և մենք այդ ընթացքում ծանր հոսպիտալիզացիայի ցուցումներ ունեցող հիվանդներին ընդունում էինք, մինչև որ կարողանում էինք տրիաժի հետ ճշտել, թե որտեղ կարող ենք իրենց կասկածելի դեպքերն ընդունել, մինչև նմուշի պատասխանի գալը հիվանդները սպասարկվել են, դրանից հետո, եթե նմուշառումը հաստատված է եղել, նոր կարողացել ենք տեղեր գտնել կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող կենտրոններում։ Այդ ընթացքում մենք մեկուսացված պալատներ էինք առանձնացրել, այդ հոսքին կարողացանք դիմադրել։ Դե բուժանձնակազմից էլ պարբերաբար վարակներ ունեցել ենք, թվերը չեմ կարող ասել, բայց վարակվածներ ունեցել ենք։ Նրանք մեկուսացվել են, հակահամաճարակային բոլոր միջոցառումները արվել են»,- հավելեց նա։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին