ՀՔԾ-ն ընթացք չի տվել երեք կուսակցությունների՝ հանցագործության մասին հաղորդմանը
«Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ քրեական գործ հարուցելը ՀՔԾ-ն մերժել է։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրին հատուկ քննչական ծառայությունից․
«Քննիչի կողմից որոշում է կայացվել նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով»։
Ավելի վաղ՝ հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` «իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ»։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում դիմումի բովանդակության մասին «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ասել էր, որ «Խոսքը վերաբերում է շուրջ 2 տարիների ընթացքում իշխանության կողմից ՍԴ լիազորությունների յուրացմանն ու այս ընթացքում իրականացման ամբողջ ընթացքին։ Մասնավորապես, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին այդ պաշտոնին նշանակելը, ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծի ստեղծումը, ոստիկանության կողմից ՍԴ վրա ճնշումները, որին գումարվեց նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը»։
Հանցագործության մասին հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին