Երեւանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը
Երեւանում 57 տարեկան հասակում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը, ով քրեական միջավայրում հայտնի էր որպես «Եզդի Ռաֆ» կամ «Ռաֆ Կրասնոդարսկի»: Քրեական գեներալի մահվան պատճառը լյարդի ցիռոզն է, հայտնում է «Прайм Крайм»-ը:
Նախկինում բազմիցս դատապարտված, ծագումով երեւանցի, ազգությամբ եզդի Ռաֆիկ Ամոյանը թագադրվել էր իր հայրենիքում՝ 1988 թ.
Վերջին անգամ Ռաֆոն ճաղերի հետեւում էր հայտնվել հինգուկես տարով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Կրասնոդարի Պերվոմայսկի դատարանի դատավճռով: Ամոյանը պատիժը կրել է Բաշկորտոստանում եւ Ուլյանովսկի մարզում, այդ թվում՝ Դիմիտրովգրադի բանտում, որտեղից ազատ է արձակվել 2014 թ.
2016-ին Եզդի Ռաֆոն արտաքսվել է Ուկրաինայից Հայաստան, որտեղ ապրել է մինչեւ կյանքի վերջին օրերը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք