Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ. Զատուլին
Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Այս մասին «ԿՊ»-ի հետ հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Հարցին՝ Ռուսաստանն արդյոք կգործարկի ՀԱՊԿ գործիքները, եթե հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան շարունակվի, նա պատասխանել է, որ Մոսկվան «ուղղակի պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել Պայմանագրով իր պարտավորությունները»: «Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց նրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե իրենք ինչ են վտանգում: Մենք ամենեւին չէինք ցանկանա, որ ներքաղաքական պատճառներով Բաքուն կամ Երեւանը սրումն օգտագործեին իրենց դիրքերի ամրացման համար: Իսկ այս պահը եւս կա՝ այստեղ կա ե՛ւ համավարակը, ե՛ւ տնտեսական ճգնաժամը: Գայթակղիչ գաղափար է ժողովրդին կենսական խնդիրներից պատերազմով շեղելը:
Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ երկրների պատասխանատու քաղաքական գործիչները իրենց հաշիվ են տալիս, թե ինչ խաղադրույք է կատարված եւ ինչ կարող է դուրս շպրտվել, եթե որեւէ մեկի մոտ իշխեն էմոցիաները եւ իրեն ցուցադրելու ցանկությունը: Բայց հարցը՝ Ռուսաստանը կկատարի՞, թե՞ չի կատարի իր պարտավորությունները, շահարկումների թեմա է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Բայց դա չի նշանակում, որ ամեն ֆիննական դանակի գործադրման դեպքում մենք պետք է նետվենք՝ «հանուն Հայրենիքի» բղավելով: Եվ առավել եւս մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլացնեն: Իսկ հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք: Ճիշտ ինչպես նա, հուսով եմ, հանդես կգա մեր ընդհանուր արժեքների պաշտպանությամբ»,- նշել է նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք