Տնտեսավարողները հաց և միս առաքելու համար պետք է ունենան սանիտարական անձնագրեր ունեցող մեքենաներ, այլապես կտուգանվեն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եթե սեպտեմբերի 1-ից հետո հաց և միս առաքող տնտեսավարողները դա չիրականացնեն մասնագիտացված ավտոմեքենաներով, որոնք ունեն սանիտարական անձնագիր, կենթարկվեն վարչական տույժի:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց, որ տուգանքի չափը կազմում է 100-300 հազար դրամ: Իսկ տվյալ անձնագիրը ձեռք բերելու համար նախատեսված ժամկետում տնտեսվարողն իրավունք չի ունենա առաքում իրականացնել:
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով սահմանված է, որ սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի տվյալ ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով: Սա ինտերակտիվ նորմ է, որը տարածվում է սննդամթերք տեղափոխող բոլոր տնտեսավարող սուբյեկտների վրա: Որպեսզի այս նորմը կատարվի, օրենքը ևս մի պահանջ է դրել, որ տեղափոխող փոխադրամիջոցների համար տրվում է սանիտարական անձնագիր: Մենք արդեն սահմանել ենք տրամադրման կարգը, կա նաև ժամանակացույցը. ըստ ոլորտների երբվանից սկսած պետք է փոխադրամիջոցները սանիտարական անձնագրեր ունենան»,- ասաց վարչության պետը: Նա վստահեցնում է, թե պետությունը հայացքը չի ուղղել միայն սննդամթերքի տեղափոխման խնդրին՝ անտեսելով այդ նույն սննդամթերքի արտադրման պայմանները:
Հայտնի է, որ օրինակ հացաբուլկեղենը շատ դեպքերում արտադրվում է կասկածելի պայմաններում՝ համապատասխան բժշկական հետազոտություններ չանցած անձանց կողմից: «Շեշտը ամեն ինչի վրա է դրվում: Խնդրով զբաղվում ենք բոլոր առումներով: Կոնկրետ մեր քննարկման առարկան վերաբերում է սանիտարական անձնագրին, որը տրվում է սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներին: Մենք ունենք ստուգման գործիք, դիտարկման գործիք, վերահսկողության տարբեր գործիքներ ունենք, որոնց միջոցով վերահսկում ենք մեր տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը»,- ասաց ՍԱՊԾ պաշտոնյան:
Արմեն Հակոբյանի տվյալներով՝ Հայաստանում գործում է հաց արտադրող մոտ 700 կազմակերպություն: Թե դրանցից քանիսն է համապատասխանում ներկայիս օրենսդրական պահանջներին, նա տեղեկություն չուներ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին