Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. հրապարակվել են ապրիլ ամսվա արդյունքները Պուտինը շատ շուտով կայցելի Չինաստան ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման տարելիցին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն Ուկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը Իրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համար Ժամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերը Հայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում Հայ ըմբիշները Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում 6 մեդալ են նվաճել Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունը Երևանում ձերբակալվել են հայր և որդի. հայտնաբերվել է կոկաինի ապօրինի շրջանառության դեպք Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. հրապարակվել են ապրիլ ամսվա արդյունքները Պուտինը շատ շուտով կայցելի ՉինաստանՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման տարելիցին տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունՈւկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ ԵրմակըԻրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համարԺամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերըՀայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունումՀայ ըմբիշները Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում 6 մեդալ են նվաճելԱնցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվելԿառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունըԵրևանում ձերբակալվել են հայր և որդի. հայտնաբերվել է կոկաինի ապօրինի շրջանառության դեպք Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ումԳրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներումԿառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներըCOP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումիցՀայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի ԼիբանանինՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԸնտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիսԵվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկըԱռևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալՀայաստանի մշտական բնակչությունն ավելացել էԱստանայում մեկնարկել են Տոկաևի և Էրդողանի բանակցություններըԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեցՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբԸնտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտեԿիբեռանվտանգության ոլորտում կսահմանվի կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթն անցկացվելու է ՀայաստանումՀասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀՀեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն օրինական է. ՀՀՌՑ-ն հերքում է տարածվող լուրերըԸնտրակաշառքի կասկածի դեպքում գաղտնալսման և բնակարանների ներքին դիտման իրավունքԴատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամՀայաստանը չի կարող ապրել մշտական վախերովԼիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Իրանի դեմՀայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովՔիր Սթարմերը հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրենԿրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿՀՀ գլխավոր դատախազը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներինՀամագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերինԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նեթանյահուի այցի մասին տեղեկությունները «լիովին անհիմն» ենՌուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրաՔրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտելԸմբիշ Ալեքսան Շալջյանն՝ արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիրԾառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանությունԻնչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին
Հայաստան

Գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները․ Մայր Աթոռը՝ կրթության նոր չափորոշչի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը դիրքորոշում է հայտնել հունիսի 25-ից հանրային քննարկման դրված Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի վերաբերյալ, որն հուլիսի 10-ին ուղարկվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

«Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայոց դպրոցի հիմնադրության, զարգացման և կայացման գործում, ինչպես և անխուսափելի պատասխանատվությունը սերունդներին ազգային, հոգևոր-բարոյական առաքինությունների ոգով ուսուցանելու և դաստիարակելու առաքելության մեջ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես դրսևորում է նախաձեռնողականություն` առավելագույն նպաստ բերելու Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը: Այս առումով Եկեղեցին ողջունում է հայրենի իշխանությունների յուրաքանչյուր նախաձեռնություն` ուղղված հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կանոնակարգելու և առկա հարցերը կարգավորելու նպատակով 2019 թ. հունվարի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ: Վերջինիս շրջանակներում որոշվեց ձևավորել երկկողմանի` թեմատիկ հինգ ենթախմբեր, որոնցից մեկը Կրթական հարցերով աշխատանքային ենթախումբն է: Ցավով ենք արձանագրում, սակայն, որ առ այսօր, պետական պատկան մարմինների կողմից Կրթական հարցերին առնչվող ենթախմբի կազմը ձևավորված չլինելու պատճառով, հնարավոր չի եղել ունենալ հանդիպումներ և քննարկումներ: Օրեր առաջ կրթության պետական լիազոր մարմնի կողմից շրջանառության մեջ դրվեց Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը (այսուհետև` Նախագիծ), որի մշակման գործընթացին, հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին, Եկեղեցին այդպես էլ չհրավիրվեց մասնակցելու: Այսուհանդերձ, հաշվի առնելով այլևս կայացած իրողությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը (այսուհետև` Կրթական հարցերով ենթախումբ), նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման շրջանակներում արձանագրում է. Ա. Նախագծի ընդհանուր դրույթներ բաժնում արձանագրված է, որ վերջինիս նպատակն է սահմանել «հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները»:

Ըստ էության, Նախագիծը կոչված է սահմանելու դպրոցի շրջանավարտների հոգևոր, մտավոր կարողությունների և վարքագծային դրսևորումների նշաձողը, որոնք դիտարկվում են որպես առաջնահերթություններ ու անհրաժեշտություններ ՀՀ քաղաքացու համար: Այսուհանդերձ, հետագա շարադրանքում շոշափելիորեն չի երևում, թե միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտների համար սահմանված որակական պահանջները որքանով են համարժեք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորաբար` մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության անխաթար պահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Կարևորելով բնագիտական, տեխնոլոգիական, սոցիոլոգիական, տնտեսագիտական, տեխնիկական և այլ բնույթի գիտելիքներով զինված սերնդի պատրաստության ծրագիրը, այսուհանդերձ, Կրթական հարցերով ենթախումբն արձանագրում է, որ ՀՀ Հանրակրթության մասին օրենքով կրթության առանցքային և կարևորագույն նպատակներից է «անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովումը և հայի ինքնության պահպանման երաշխավորումը», ինչը և դրված է Հանրակրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հիմքում (հ. 4): Հատկանշական է նաև, որ Կրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը։ Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»։ Բ. Մտահոգիչ է, որ Նախագիծը պարունակում է սահմանումներ, որոնք հնարավորություն են վերապահում հայագիտական առարկաների դասաժամերի նվազեցման համար, ինչը ժամանակի մեջ անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային ինքնության գիտակցության թուլացմանը։ Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ հայագիտությունը պետք է ճանաչվի որպես հանրակրթության գերակա ուղղություն։ Տարօրինակ է, որ սահմանված վերջնարդյունքներում գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները, և դրանք ճանաչելու ու հարգելու վերաբերյալ պահանջները: Նախագծում լեզուն, այդ թվում՝ հայոց լեզուն, դիտարկված է ընդամենը «որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք», մինչդեռ հայոց լեզուն առաջին հերթին օժտված է ազգային ինքնության ճանաչողության ու բացահայտման գործառույթով:

Տարակուսելի է նաև «ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ինքնաճանաչման ձգտելու» ձևակերպումը, որն ըստ էության անտեսում է հոգևոր գիտելիքի և ապրումի միջոցով ինքնաճանաչման հասնելու քրիստոնեական համոզումը: Գ. Նախագծում ուղղակիորեն բացակայում է բարոյագիտության ուսուցման վերաբերյալ որևէ ակնարկ: «Էթիկա» բառը սահմանափակ նշանակությամբ ու գործածություններով կիրառվում է պարզապես ընդգծելու համար տարբեր ոլորտներում վարվելակարգերի գոյության և դրանց պահպանման անհրաժեշտությունը (օր․՝ «օնլայն հաղորդակցության էթիկայի պահպանում»): Ավելին` Հայոց Եկեղեցին, որ սկզբնավորման օրվանից քրիստոնեական վարդապետության հենքով ձևավորել է մեր ժողովրդի հոգևոր-բարոյական արժեքների համակարգը և դարձել անմիջական երաշխավորը նրա պահպանության ու զարգացման, Նախագծում հիշատակված է զուտ հարևանցիորեն՝ արձանագրված լինելով ընդամենը մեկ անգամ: Մինչդեռ այսպիսի մոտեցումը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված սահմանադրական կարգավիճակին, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում» (ՀՀ Սահմանադրություն, հ․ 18)։ Կրթական հարցերով ենթախումբն արձանագրում է, որ կրթությունը միջոց է հոգևոր-բարոյական առաքինությունները յուրացնելու` այսպիսով ինքնակատարելագործման ու ինքնաճանաչման հասնելու համար: Գիտելիքն առանց բարոյականության ուղղակիորեն վերածվում է սպառնալիքի ինչպես անհատի, այնպես և հասարակության համար:

Համաշխարհային պատմության միայն վերջին հարյուրամյակի ընթացքին կարելի է գտնել այդպիսի բազմաթիվ փաստեր: Դ․ Բացարձակորեն անընկալելի է, որ քրիստոնեությունն աշխարհում առաջինը որպես պետական կրոն ընդունած պետության հանրակրթության պետական չափորոշիչ դառնալ հավակնող փաստաթղթում իսպառ բացակայում է «քրիստոնեություն» բառն անգամ, և երեխաներին մատուցվելու են գիտելիքներ «Հայաստանի կրոնի» մասին։ Տպավորություն է, որ նախագիծը վերաբերում է ոչ թե Ազգային Եկեղեցու առաքելությամբ քրիստոնեական երկհազարամյա պատմություն և ինքնություն կրող ազգի, այլ նորակազմ մի միավորման ․․․. Ե. Մեծապես անհանգստացնող է նաև ազգային նկարագիր և արժեհամակարգ ձևավորող «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին պարտադիր պետական բաղադրիչի, դուրս բերումը և հայրենագիտական այլ առարկաների մեջ տարրալուծելու մոտեցումը։ Նախագիծը չպետք է հակասեր ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքին, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» ինքնուրույն դասավանդվող պարտադիր առարկա է, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի «…մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները» (ՀՀ Սահմանադրություն, 5-րդ հոդվածի 2-րդ մաս, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս): Փաստված իրողություն է, որ հանրակրթական դպրոցներում 15 տարի առաջ ներդրված այս առարկան արդեն ձևավորված ավանդույթներ ունի և առարկայացանկում իր մնայուն տեղը։

Զ․ Նախագծի հիմնավորումներում արձանագրվում է, որ վերջինիս մշակման ընթացքում ուսումնասիրվել են հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ «ԱՄՆ-ի ազգային, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Մինեսոտա և Նյու Ջերսի նահանգների, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և այլ երկրների փորձը»: Մեծապես գնահատելով նախագծի հեղինակների ուսումնասիրական նախանձախնդրությունը, հնարավոր չէ նաև չանդրադառնալ, որ հարկ էր ուսումնասիրել նաև այնպիսի երկրների փորձառությունը, որոնք էթնիկական, կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով առավել համադրելի են մեր երկրի հետ: Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ անհնար է մշակել մեր երկրի հանրակրթական պետական չափորոշիչն առանց մեր ժողովրդի կյանքում կրթության կազմակերպման պատմական փորձի և ժառանգության խորքային ու համապարփակ ուսումնասիրության։ Է. Լրջագույն բացթողում է նաև, որ նախագծում որևէ անդրադարձ չկա Սփյուռքին և նրա ուսումնադաստիարակչական կարիքներին այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, չի կարող նախաձեռնողական չլինել Սփյուռքում հայապահպանության կարևորագույն գործառույթի իրականացման գործում, ինչը ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջ է․ «Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային կյանքի զարգացմանը»: Նկատի ունենալով նախագծում առկա հայեցակարգային էական բացթողումները՝ Կրթական հարցերով ենթախումբը հորդորում է զերծ մնալ շտապողականությունից և հապճեպ որոշումների կայացումից, հիմնովին վերատեսության ենթարկել Նախագիծը՝ վերջինիս մշակման աշխատանքների գործընթացում ներգրավելով մասնագիտական հանրույթի առավել լայն շրջանակներ և հաշվի առնելով ազգային, հասարակական հաստատությունների ու կառույցների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի դիտարկումներն ու դիրքորոշումները»,- ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախմբի տարածած հայտարարությունում։