Ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի տոկոս ստանամ. Հրանուշ Հակոբյան
«Առավոտը» գրում է. «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բացի հագուստներից՝ ոչինչ չունի, ավելի ուշ նա ասաց, որ 2000 թվականից սկսած աշխատավարձը հավաքում է, որ տուն առնի, որովհետև ապրում է ընդամենը 32 քմ տարածքով բնակարանում։
«Առավոտ»-ը նախարարից հետաքրքրվել է՝ իր ներկայացրած հայտարարագրում բավականին մեծ գումար ունի՝ մոտ 100 հազար դոլարի փոխառություն, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ չի կարողացել մի տուն առնել՝ այդքան խոշոր գումարներ ունենալով։ Հրանուշ Հակոբյանը պատասխանել է. «Փոխառություն չէր, ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի նաև տոկոս ստանամ։ Ես ավանդ եմ դրել և ավանդի արդյունքում համատեղ սեփականության իրավունքով 90 քմ տարածքով բնակարան եմ ձեռք բերել՝ Զեյթունում՝ Պարույր Սևակ փողոցում։ Նորակառույցներ են՝ պետական ծառայողների համար, այնտեղ եմ ձեռք բերել»,-գրում է թերթը:
Մանրամասները` «Առավոտի» այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին