Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարում
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու, բնակչության առավել լայն շրջանում թեստավորում իրականացնելու նպատակով՝ Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՊՇՌ թեստեր ձեռք բերելու համար: Անհատական պաշտպանության միջոցներ ու հանդերձանք է տրամադրվել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բժիշկների ու բուժանձակազմի համար:
Հեռավար դասընթացների պատշաճ կազմակերպման նպատակով ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ ՔԿՀ-ներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներին նվիրաբերվել է 13 համակարգիչ, նվիրաբերել է 10 հազար անհատական պաշտպանիչ դիմակ:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ պալիատիվ խնամքի շահառու 150 պացիենտներն ապահովվել են կենսական անհրաժեշտության դեղորայքով:
Հրատապ սոցիալական աջակցություն է տրամադրվել Երեւանում ու մարզերում ինքնամեկուսացված ավելի քան 5000 քաղաքացիների, մասնավորապես՝ միայնակ տարեցներին, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն ունեցող, ՄԻԱՎ-ով, անբուժելի հիվանդություններով ապրող անձանց, սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ նրանց հատկացնելով սննդի ու հիգիենիկ պարագաների փաթեթներ:
Սոցիալական աջակցություն է տրամադրվել Հայաստանում բնակվող սիրիահայերի 120 ընտանիքի: Հրատապ օգնություն է հատկացվել Հայաստանի եզդիական համայնքի այն ընտանիքներին, որոնց անդամները համաճարակի հետեւանքով զրկվել են աշխատանքից ու ապրուստի միջոցներից: Ճգնաժամի ազդեցությունը նորածին երեխաներ ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելու նպատակով Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ նորածնի հագուստ եւ հիգիենայի պարագաներ տրամադրելու Տավուշի մարզի հեռավոր բնակավայրերի 250 ընտանիքի:
Հիմնադրամն ավելի քան 30 հազար դոլար է հատկացրել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպութուններին՝ հրատապ աջակցություն տրամադրելու ինքնամեկուսացված, ընտանեկան բռնության ենթարկված ավելի քան 100 կանանց:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք