Արժե՞ր սեփական ամբիցիաների դիմաց կորցնել երկու տարի եւ երկու դիվանագիտական հաղթանակ. Աշոտյան
Այն, որ թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ մանրակրկիտ ուսումնսասիրելով բանակցային դոսյեն կամ բանակցային պատմությունը սերտելով ոչ թե Ալիեւից, այլ Սարգսյանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Ադրբեջանի պնդումը, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն ընդհանրապես չի եղել։
Այս հայտարարությունն անխնա քննադատել եմ, որովհետեւ Հայաստանի վարչապետն իրավունք չուներ կրկնել, առավել եւս՝ սրտին մոտիկ ընդունել ադրբեջանական կտերը։
Այն, որ նման պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ մանրակրկիտ ուսումնսասիրելով բանակցային դոսյեն կամ բանակցային պատմությունը սերտելով ոչ թե Ալիեւից, այլ Սարգսյանից։
Հիմա չհիշեցնեմ, թե ինչ ներքաղաքական խաղի համար զոհաբերվեցին ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը ամրագրող այս պայմանավորվածությունները։
Դրա մասին խոսել եմ ու պատեհ պահին կրկին կխոսեմ։
Սակայն փաստը մնում է փաստ, որ բանակցային գործընթացում վերացավ մեզ համար խիստ բարենպաստ երկու հենասյուն, ու Հայաստանի վրա սկսվեցին անթաքույց ճնշումները այսպես կոչված բովանդակային բանակցությունների ուղղությամբ։
Տավուշիւմ ադրբեջանական վերջին ագրեսիյաին զուգահեռ ես եւ բազմաթիվ այլ գործիչներ եւ փորձագետներ կրկին ակտուալիզացրեցինք այս խնդիրը։
Իսկ այսօր սահմաններին մոնիթիրինգային համակարգի ներդրման մասին խոսեց նաեւ Նիկոլը։
Արժե՞ր սեփական ամբիցիաների դիմաց կորցնել երկու տարի եւ երկու դիվանագիտական հաղթանակ՝ գործընթացը նորից սկսելու փորձի համար»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին