Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները գրոհել են ՀՀ դեսպանատան վրա
Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։
Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել եւ ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փորձել են Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում կազմակերպել՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին, այնինչ առաջարկն ընդամենը 4 հոգի է ստորագրել՝ մոտ 150-ից եւ ձախողվել է։
Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջեւ։ Նախ՝ ոստիկանների թիվը շատ փոքր է եղել, եւ ադրբեջանցիները ագրեսիվ պահվածքն են դրսեւորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։ Հայ համայնքի ներկայացուցիչների պահանջով ոստիկանների թիվն ավելացել է եւ կարողացել են սանձել ադրբեջանցի ամբոխին։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ