Հրազդանի քաղաքապետի ազգականը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել հետիոտնին. Տուժածի վիճակը ծանր է
Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սեւակ Դ.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 58-ամյա Գրիգոր Մ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել , ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Հիվանդանոցից հայտնել են, որ Գրիգոր Մ.-ն ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտից տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով, «Մերսեդեսի» վարորդը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում՝ որպես փորձաքրեագետ: Նա Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր թոռն է:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին՝ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը, Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքում վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին, որը գիտակցության չգալով մահացել էր:
Վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել էր եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Ավելի ուշ նա ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել, որ ղեկին եղել է ինքը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին