Ադրբեջանը պետք է ստանա անկանխատեսելի հետևանքներ. Արգիշտի Կիվիրյան
Այն, որ այսքան օր է Ադրբեջանը չի մեծացնում բախման աշխարհագրությունը, չի տարածում այն այլ ուղղությունների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն ներկա պահին չի ցանկանում (պատրաստ չի) լայնածավալ պատերազմի։ Այն, որ Իլհամ Ալիևը իրեն թույլ է տալիս ծաղրել սեփական ժողովրդի անձամբ, անհատական հարթությունում պատերազմելու ցանկությունը, ինչպես նաև այդպես արհամարհական կերպով պաշտոնաթող է անում իր երկարամյա արտգործնախարարին, որը ամեն ինչից զատ նաև իր իշխանության ամենապրոֆեսիոնալ ու առանցքային դեմքերից է եղել, վկայում են, որ անկախ ներքաղաքական խմորումներից՝ Իլհամը ներկայումս լիովին վերահսկում է երկրում իրավիճակը ու այդ կապակցությամբ էլ վտանգ չի տեսնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Այն, որ այսքան օր է Ադրբեջանը չի մեծացնում բախման աշխարհագրությունը, չի տարածում այն այլ ուղղությունների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն ներկա պահին չի ցանկանում (պատրաստ չի) լայնածավալ պատերազմի։ Այն, որ Իլհամ Ալիևը իրեն թույլ է տալիս ծաղրել սեփական ժողովրդի անձամբ, անհատական հարթությունում պատերազմելու ցանկությունը, ինչպես նաև այդպես արհամարհական կերպով պաշտոնաթող է անում իր երկարամյա արտգործնախարարին, որը ամեն ինչից զատ նաև իր իշխանության ամենապրոֆեսիոնալ ու առանցքային դեմքերից է եղել, վկայում են, որ անկախ ներքաղաքական խմորումներից՝ Իլհամը ներկայումս լիովին վերահսկում է երկրում իրավիճակը ու այդ կապակցությամբ էլ վտանգ չի տեսնում։ Ուղղակի նա ներկայումս ունի սեփական ժողովրդի աչքում իր դեմքը փրկելու խնդիր, քանի որ տրամաբանող ադրբեջանցիները հասկանում են, որ այս անգամ հայ զինվորականները ցույց տվեցին ճնշող առավելություն, ինիցիատիվություն ու կարելի է ասել հաղթանակով փակում են Ապրիլյան պատերազմի՝ հայության համար ոչ հաղթական էջը։ Իլհամին ներքին սպառման համար մշտապես անհրաժեշտ են թեկուզ սահմանային լոկալ բախումներում, փոքրիկ, բայց հաղթանակներ, ինչը այս անգամ իր մոտ դեռ չի ստացվում ստանալ։ Հենց դրանով էր պայմանավորված նախորդ գիշեր հակառակորդի դիվերսիայի փորձը, որը բավականին մոտ սցենարով կարող կրկնել ապրիլյան պատերազմի սկզբնական էտապը. ուղղակի այն ժամանակ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների պատժիչ գործողությունը հայկական կողմի նկատմամբ ինչ-ինչ պատճառներով առաջին փուլում հաջողվեց, իսկ այս անգամ խեղդվեց հենց նախաբանում։ Իլհամը ակնհայտորեն փորձելու է կրկնել այդ նույն սցենարը մինչև, ըստ իրեն, ինչ-որ ցուցադրական արդյունք գրանցելու ու սեփական ժողովրդին մատուցելը, ինչը կանխելու համար հայկական կողմը պետք է շարունակի ավելի ագրեսիվ կերպով դիրքերի բարելավումը և հակառակորդին անհամաչափ վնաս պատճառելը։ Պետք է օգտվել հենց այդ հանգամանքից, որ Իլհամը ներկա փուլում պատրաստ չի պատերազմի ու համապատասխան նախահարձակ գործողություններով իրեն հասկացնել, որ հանուն սեփական իմիջի փրկության բախումը շարունակելու դեպքում ինքը կարող է ստանալ անկանխատեսելի հետևանքներ․․․»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին