ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը վաղը չի կարող անցկացվել. ԿԳՄՍՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. Ռուբեն Հայրապետյան
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը վաղը չի կարող անցկացվել. ԿԳՄՍՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում: Այս մասին այսօչ՝ հուլիսի 16-ին, իր ֆեյսբույքան էջում գրել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը:
Գրառման մեջ նա մասնավորապես ասում է.
«ՀՐԱՏԱՊ
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը վաղը չի կարող անցկացվել. ԿԳՄՍՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում
Մրցույթի արգելանքն առնվազն 7 օր ուժի մեջ է լինելու, որը գործում է մինչև ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ:
Օրենքի կոպտագույն խախտումներով ընդամենը մի քանի ժամ առաջ կիրառված արգելանքի վերացման մասին աննախադեպ որոշումը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ՉԷ, որովհետև, բնականաբար, այն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան, որի համար օրենքով նախատեսվում է 7 օր:
Անկախ վերոնշյալից՝ ունենք նաև հետևյալ փաստը. 2020թ.-ի հուլիսի 16-ի դրությամբ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կիրառած արգելանքն ուժի մեջ է և դեռ չի հանվել, սակայն ԿԳՄՍՆ-ն նույն օրը պաշտոնապես հայտարարում է, թե մրցույթը տեղի է ունենալու՝ ապօրինի պնդում կատարելով և ՀՊՏՀ խորհրդի վրա ճնշում գործադրելու փորձ կատարելով:
Եվ որևէ դատավոր՝ անփութությամբ կամ դիտավորությամբ, չի կարող օրենքին հակառակ որոշում կայացնել՝ արգելելով դիմել վերաքննիչ դատարան, որովհետև ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ տալիս է այդ իրավունքը:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Հոդված 361. Բողոքարկման ենթակա որոշումները
1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`
3) հայցի ապահովման միջոց կիրառելու, (..), հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները.
Քանի դեռ վերջնականապես ուշ չէ, կոչ եմ անում սթափվել, վերանայել սեփական գործելաոճը և այս լարված իրավիճակից օգտվելով նոր ապօրինություններ չկատարել, որովհետև դրանց ԲՈԼՈՐ հեղինակները ենթարկվելու են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ