Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը» կօպտիմալացվի․ աշխատակիցները բողոքում են

«Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը», «Գյումրիի ծննդատունը» եւ «Գյումրիի պաթոլոգոանատոմիական դիսպանսերը» կվերակազմակերպվեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, տեղեկանում ենք Tsayg.am-ից։

Վերջին երկու բուժհաստատությունները փաստացի կմիավորվեն «Գյումրի» ԲԿ-ին, սակայն կշարունակեն գործել իրենց ներկայիս մասնաշենքերում:

«Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը», սակայն, նույն հասցեում այլես չի գործի, համաձայն որոշման նախագծի, «Գյումրի» ԲԿ-ում 12 մահճակալ կտրամադրվի ուռուցքաբանական բուժծառայությունների մատուցման համար:

«Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի» տնօրեն Վալերի Շիրինյանն ասել է, որ ճառագայթային բաժանմունքն ընդհանրապես վերացվում է, հիվանդներին պետք է ուղարեն ազգային ուռուցքաբանական կենտրոնում ճառագայթային բուժման:

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանն էլ նշել է.

«Քաղցկեղի բուժման ազգային ծրագրի շրջանակում միջազգային մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել եւ, մասնավորապես ճառագայթային բուժման մասով, ծառայությունը գնահատել են անբավարար»:

Իսկ թե ինչ է լինելու անձնակազմի ճակատագիրը, դեռ անորոշ է, աշխատակիցներն անակնկալի են եկել և այժմ բողոքում են՝ պահանջելով չզրկել իրենց հիմնական աշխատանքից.

«Պահանջում ենք, որպեսզի մեր դիսպանսերը մնա տեղում, հիվանդներ կան, որ և քիմիա են ստանում, և ճառագայթային բուժում, այսինքն քիմիան ստանան այստեղ, ճառագայթային բուժումն էլ գնան Երևանո՞ւմ ստանան»,- բողոքել է աշխատակիցը:

Լեյլի Ասլանյանը նշել է, որ աշխատանքը կկորցնեն հիմնականում վարչատնտեսական մասի աշխատակիցները:

Մայրաքաղաք հասնելը հավելյալ ֆինանսական միջոցներ է պահանջում, ինչը լուրջ հիմնախնդիր է Շիրակի մարզի բնակիչների համար, բողոքել է քաղաքացիներից մեկը։ Ըստ նրա՝ ժողովուրդն ի վիճակի չէ, նույնիսկ աշխատանք ունեցողները չեն կարող:

Բուժհիմնարկի գործունեության կասեցման պատճառը կատարված ուսումնասիրություններն են եղել, ըստ որի «Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում» կան շենքային լուրջ խնդիրներ: Սահմանված չափորոշիչներին չեն համապատասխանում նաև սարքավորումները: Դիսպանսերի տնօրեն Վալերի Շիրինյանը փաստում է, որ շենքի բարեկարգման խնդիրը կարգավորվող է, իսկ մասնաշենքի մի հատվածն ամբողջությամբ արդեն վերանորոգվել է, չլուծված է մնում միայն ճառագայթային ապարատի լիցքավորման խնդիրը:

«Լիցքավորումը կատարելու է ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը, վերջին տարիներին մենք բազմիցս դիմել ենք գործակալությանը, որպեսզի աջակցեն մեզ վերալիցքավորելու հարցում, իսկ դա մեծ գումարների հետ է կապված, նաև դիմել ենք կառավարությանը, որ մեզ ֆինանսական առումով աջակցեն, կառավարությունն էլ այսպես է որոշել»,- նշել է Լեյլի Ասլանյանը:

Այս առիթով՝ «Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերից» գրություն է ուղարկվել Շիրակի մարզպետին, աշխատակազմը չի նահանջելու, պայքարելու է աշխատատեղերի պահպանման համար: