ԲՈԿ-ը վարույթ է սկսում Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ. այսօր նիստ է եղել
Բարձրագույն որակավորման կոմիտեն այսօր՝ հուլիսի 16-ին, նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության հարցը, հաղորդում է Armlur.am-ը:
Այլ խոսքով ասած, ատենախոսության մասով ուսումնասիրություններ են սկսվել, սակայն այսօրվա նիստին նախկին պաշտոնակատարը չի մասնակցել:
«Մենք հնարավորություն ենք տալիս այն մարդկանց, որոնց վրա կարող է ազդել վարույթը, գան իրենց տեսակետն արտահայտեն: Դիանա Գալոյանն այսօր չի մասնակցել, սակայն պատշաճ տեղեկացված է եղել նիստի անցկացման մասին: Հիմա պետք է ուսումնասիրենք, մինչեւ վարչական վարույթը չավարտվի, չենք կարող ասել՝ ինչ է լինելու: Ընդհանուր այն խնդիրները, որոնք հանձնաժողովն արձանագրել է, հիմա դրա շուրջ ուսումնասիրություններ են սկսվել», – նշեց նա, հավելելով, թե ամեն դեպքում չեն կարող այդպես արագ որոշումներ կայացրել:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ