Ներուժի համախմբումը դատարկ խոսքերով չի լինում. Բագրատ Եսայան
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ով չի ալարում, գրումա՝ սահմանին կրակում են, պետքա համախմբվենք ու աջակցենք Նիկոլին։ Ասեմ, որ ազգային համախմբումը ակտուալա միշտ, առավել ևս հիմա, երբ սահմանին իրավիճակը մոտենում է պատերազմականին։ Բայց իրական համախմբումը, ոչ թե էն, ինչ շատ քայլած մանուկներ հասկանում են համախմբում ասելով՝ Մենք հավաքել ենք 70%, ինչ ասենք, պիտի անեք, հենց փորձեք հակաճառել, ասֆալտին կփռենք ու պատին կծեփենք։ Համախմբումը սենց չի լինում։
Համախմբման իմ պատկերացումը (իմ անձնական, ոչ մեկի, ոչ մի խմբի հետ չեմ խոսել ու քննարկել) հետևյալն է.
Դադարեցվում են քաղաքական ենթատեքստով բոլոր տեսակի դատավարությունները
Ֆբ-ում կամ իրական կյանքում պառակտում, ատելություն, հայհոյանք հնչեցնողը «մերժվում է» (բլոկ է արվում)
Քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ ստեղծվում է «Քաղաքական խորհուրդ»
Բոլոր կարող ուժերը ներգրավվում են կառավարման համակարգի մեջ, հաղթահարելիւ համար կառավարման ճգնաժամը, ստեղծելով Ազգային Միասնության կառավարություն։
Արցախի հարցի կարգավորման հարցերով գլխավոր բանագնաց է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը։
Կարծում են ներուժի համախմբումը այսպեսա հնարավոր, ոչ թե դատարկ խոսքերով, նախկին ու ներկայով, սև ու սպիտակով, հեղափոխական ու հակահեղափոխականով, հին ու նորով, ծեփողով ու ծեփվողով։ Ու այսպիսի համախմբման նախաձեռնությունը պետք է գա իշխանությունից։
Բայց դե գիտեմ նաև, որ սա գիտաֆանտաստիկ ժանրիցա, Նիկոլի ուղեղը հակառակ ուղղությամբա մընակ աշխատում։ Մինչդեռ ինքը շատ պետքա խնդրի, որ երկուսուկես տարում իրա պատճառով սերգեյդանիելյանամեջ եղած երկրում մարդիկ գան ու պատասխանատվություն վերցնեն։
Հ. Գ. Հա, բայց մի պայման էլ կա, իրանց քայլի պատգամավորներին, մանավանդ Ալենь-ին, պետքա արգելեն ամբախ-զամբախ խոսալը»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների