Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը ԵՄ-ի առաջնահերթություններից է. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը Եվրամիության առաջնահերթություններից է։ Այս մասին հուլիսի 4-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Քաղաքացիական հասարակություն հանուն զարգացման. կամուրջ հանրային, մասնավոր ու քաղաքացիական հատվածների միջեւ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում։
Նրա խոսքով՝ դա կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի, ժողովրդավարական կառույցների գործառույթների եւ աշխատատեղեր ստեղծելու համար։
«Մենք առաջին անգամ ոչ մեծ դրամաշնորհներով Հայաստանում եւ լայն իմաստով՝ «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանում փորձում ենք նախագիծ իրականացնել։ Ես հասկանում եմ, որ միայն 17 հաղթող կլինի, 17 հաջողակ նախագիծ։ Որոշ մասնակիցներ կհիասթափվեն։ Բայց ցանկանում եմ ասել, որ մենք շարունակում ենք՝ մի տխրեք, հասարակական կազմակերպությունների համար նոր հնարավորություններ կլինեն»,- նշեց Սվիտալսկին։
Ոչ մեծ դրամաշնորհների մրցույթում հաղթողներից են «Ասպարեզ» լրագրողական ակումբը, «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպությունը, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ