Հայերին արտաքսում են Գերմանիայից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիան սկսել է Դյուսելդորֆի օդանավակայանով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացի միգրանտների զանգվածային արտաքսում, գրում է rp-online.de-ն: Պատճառը Դյուսելդորֆի քաղաքային իշխանությունների որոշումն է ապաստանի համար դիմած օտարերկրացիների հայցերն օպերատիվ քննելու և պատասխանելու վերաբերյալ: Այս կերպ գերմանական իշխանությունները փորձում են պայքարել վերջին տարիներին փախստականների թվի կտրուկ ավելացման դեմ: Նրանք հայտարարել էին, որ մինչ այս տարվա նոյեմբեր արտաքսվելու է 23 750 միգրանտ: Բեռլինի ահաբեկչությունից հետո, երբ Սուրբ ծննդյան տոնավաճառում հարձակումից 12 մարդ զոհվեց, Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերն առաջարկեց խստացնել ստուգումը միգրանտների շրջանում և արտաքսել անօրինական ներգաղթյալներին: Մեզերը նաև առաջարկեց դեպորտացիոն կենտրոններ ստեղծել ու խստորեն զբաղվել Գերմանիայում անօրինական բնակություն հաստատած անձանցով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ