29-ամյա դատավորի ունեցվածքը կախարդական փայտիկի օգնությամբ ավելանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները կարծես կախարդական փայտիկի օգնությամբ տարեցտարի ավելանում են:
«Ժողովուրդ»-ի՝ դատավորների ունեցվածքի մասին հրապարակումների շարքի շրջանակում Զարգարյանի հայտարարագրերը ուսումնասիրելիս հայտնաբերեց, որ 29-ամյա դատավորը 2014թ. պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու հողամաս, կիսակառույց շինություններ, Mitsubishi Colt 1300 GLI մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն դրամական միջոց:
Բայց, չգիտես ինչպես, երիտասարդ դատավորի՝ 3 միլիոնի չափով դրամական միջոցը 2015թ. վերածվել է 7 մլն դրամի: Իսկ մեկ տարի անց՝ 2016թ., այն հրաշքով դարձել է 9.5 մլն դրամ:
Եվ սա այն դեպքում, երբ նա, որպես եկամուտ, հայտարարագրել է միայն իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 510 հազար դրամ: Ստացվում է, որ ոչ միայն աշխատավարձը չի ծախսել, կուտակել է, այլեւ «կողքից» եկամուտ է ունեցել: Հուսանք՝ երիտասարդ դատավորը առաջիկայում կկիսվի իր այդ գաղտնիքով, առավել եւս, երբ նրա վարույթում գտնվում են բավականին հետաքրքիր գործեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ